Էվրիկա

4500 դրամ

Էվրիկան կստիպի սովորել կամ վերհիշել կարևորագույն իրադարձությունները խաղի միջոցով: Խաղի կանոնները պարզ են՝ ընդամենը հարկավոր է խաղի սկզբից հավասարապես բաժանված խաղաքարտերըը տեղադրել ճիշտ դիրքում այնպես, որ խաղաքարտի վրայի գրված իրադարձության տարեթիվը ավելի մոտ լինի մրցակցի տեղադրած խաղաքարտի թվականին, իսկ կհաղթի այն մասնակիցը, որը ավելի դիպուկ կլինի և հնարավորինս շուտ կազատվի իր մոտ եղած խաղաքարտերից: 100 խաղաքարտ և 100 հաղթելու միջոց` մեկ տուփի մեջ:

Հետևեք մեզ

Խաղի կանոնները պարզ են: Խաղը սկսում ենք, երբ նախապես խաղի մասնակիցներին հավասարաչափ տրամադրվել է 7ական խաղաքարտ: Խաղաքարտերը բաժանող մասնակիցն էլ սկսում է խաղը: Խաղաքարտերը խաղի մասնակիցները պետք է դրված թողնենիրենց առջեւ այնպես, որ տարեթվերը լինեն փակ կողմում, իսկ իրադարձությունները` բաց: Խաղի սկզբում մեկ պատահական խաղաքարտդրվում է սեղանին՝ կրկին փակ վիճակում, իսկ խաղը առաջինը սկսող մասնակիցն իր առջեւ դրված խաղաքարտերից մ եկը պետք է դնիսեղանին դրված մեկ խաղաքարտի կողքին, այնպես, որ եթե ըստ իրեն, իրադարձությունն ավելի ուշ է տեղի ունեցել քան սեղանիխաղաքարտի վրայի գրված իրադարձությունը, ապա` աջ կողմում, եթե ավելի շուտ՝ ձախ կողմում, որից հետո բացում ենք տարե թվերիկողմը` համոզվելու համար, որ խաղաքարտերը ճիշտ դիրքում են դրված: Եթե խաղաքարտը դրվել է ճիշտ դիրքում, խաղի իրավունքն անցնում է մյուս մասնակցին, եթե ոչ, ապա հարկավոր է ուղղել դրված տարեթիվը ճիշտ կերպով եւ մեկ խաղաքարտով եւս ավելացնելսեփական խաղաքարտերը, ինչից հետո միայն հաջորդ մասնակիցը քայլ է կատարում: Որքան շատանում են բացված խաղաքարտերը, այնքան փոքրանում է տարե թվերի միջակայքը եւ մեծանում սխալվելու հավանականությունը: Խաղում կհաղթի այն մասնակիցը որը առաջինը կազատվի բոլոր խաղաքարտերից: Եթե բոլոր խաղաքարտերը բաժանված են մինչեւ վերջ, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ, հաղթում է ավելի քիչ խաղաքարտ ունեցող մասնակիցը: