Մենք հետ ենք ընդունում մեր կայքից գնված բոլոր ապրանքները և վերադարձնում ենք գնված ապրանքի արժեքի 100%-ը:
Վերադարձվող ապրանքը չպետք է լինի օգտագործված,կոտրված,խազված,չպետք է լինի թերի և պիտակից զուրկ:
Առաքման և հետվերադարձի սուրհանդակային կամ փոստային ծառայության վճարումները կատարվում են գնորդի կողմից: Եթե պատվիրատուի գնված ապրանքը լիովին համապատասխանում է նրա պատվերի տվյալներին, բայց ինչ-ինչ պատճառներով ցանկանում է վերադարձնել այն, ապա hol.am կայքը չի կրում հետվերադարձի ծախսերը։ Եթե պատվիրատուի գնած ապրանքը չի համապատասխանում կայքում տեղադրված ապրանքի նկարագրությանը՝ կայքը վերադարձնում է գումարը 100 %-ի չափով և հատուցում է հետվերադարձի գումարը 100 %-ով կամ հնարավորություն է տալիս փոխել մեկ այլ ապրանքով: Ապրանքը հետ վերադարձնելու ցանկության դեպքում, դուք հնարավորություն ունեք 14 օրվա ընթացքում մեզ տեղեկացնել [email protected] Էլ. հասցեի միջոցով, զանգով կամ կապվելով մեր սոցիալական հարթակներին, որպեսզի մենք կարողանանք աջակցել ապրանքը հետ վերադարձնելուն: Երբ մենք ստանանք Ձեր վերադարձված ապրանքը, մեր վաճառքի բաժինը կստուգի այն: Մենք Ձեզ կտեղեկացնենք վերադարձված ապրանքի ստանալու մասին: Մենք Ձեզ կտեղեկացնենք նաև վերադարձի հաստատման կամ մերժման մասին: Եթե հաստատվեց, ապա Ձեր փոխհատուցումը կկատարվի: Ձեր վճարած 100% գումարը կփոխանցվի նույն մեթոդով,որով կատարել եք Ձեր վճարումը: Վերադարձը կատարվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:
Մեր ծառայությունների և ապրանքի մասին ձեր մեկնաբանություններն ու կարծիքները շատ կարևոր են մեզ համար: Մենք այստեղ ենք ձեզ ծառայելու համար, ուստի խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ երբևէ մեր կարիքն ունենալու դեպքում կամ ձեր հաջորդ պատվերը կատարելու դեպքում: