Պատրաստենք օդապարիկ

Պատրաստենք օդապարիկ

Եթե մտածում եք՝ ինչպես ժամանակ անցկացնել Ձեր փոքրիկի հետ, որպեսզի այն լինի ուսուցողական և հետաքրքիր, ապա այս նյութը Ձեզ համար է։ Սա ուղեցույց է՝ քայլ առ քայլ ՕԴԱՊԱՐԻԿ պատրաստելու համար։ Այո, այո օդապարիկ։

Դե ինչ, սկսե՛նք։

Ձեզ անհրաժեշտ է՝

Մեեեծ տուփ, որի մեջ հնարավոր է կանգնել,

Խաղային պարաշյուտ,

4 երկար ստվարաթղթե (կարտոն) խողովակ,

Ժապավեն,

Խաղալիքների օղակ,

Լողափնյա գնդակ, որն ավելի մեծ է քան խաղալիքների օղակը,

Լար։

Քայլ 1․

Կտրե՛ք տուփի վերին հատվածները։Կտրե՛ք կիսաշրջանագիծ տուփի մեկ կողմում։ Հաշվե՛ք Ձեր պարաշյուտի բռնակները։ Մեծահասակը թող կտրի տուփի վրա շրջաններ այնպես, ինչպես ցույց է տրված նկարում և այն քանակությամբ, ինչքան առկա է խաղային պարաշյուտի վրա։

 

 

 

 

Քայլ 2․

Կտրե՛ք 5սմ երկարությամբ խողովակներից մեկի ծայրը։ Կտրե՛ք ուրիշ 5սմ-անոց ճեղքվածք առաջին կտրածից մի փոքր հեռու, ինչպես ցույց է տրված նկարում։

 

 

 

 

Քայլ 3․

Տեղադրե՛ք խողովակը տուփի անկյունում։ Ապահովության համար ամրացրե՛ք ժապավենով (սկոտչ)՝ տուփի ներսից և դրսից։ Կրկնե՛ք 2րդ և3րդ քայլերը մնացած 3 խողովակների համար։

 

 

 

 

Քայլ 4․

Օգտագործե՛ք շաա՜տ ժապավեն, որպեսզի խաղային օղակը ամրացնեք ստվերաթղթե խողովակների վրա, ինչպես ցույց է տրված նկարում։

 

 

 

 

Քայլ 5․

Տեղադրե՛ք լողափնյա գնդակը խաղային օղակի վրա և թողեք, որ հարմարավետորեն ընկնի մեջը։ Նորից ժապավենով ամրացրեք գնդակը՝ ապահովության համար։

 

 

 

 

Քայլ 6․

Տեղադրե՛ք պարաշյուտը օղակի և գնդակի շուրջը։ Եթե չունեք պարաշյուտ, կարող եք օգտագործել հին կտոր կամ նմատատիպ նյութից ինչ-որ իր։

 

 

 

 

Քայլ 7․

Եվ վերջում մնում է միայն նկարել ու գեղեցկացնել մեր օդապարիկը։

Աղբյուրը՝ https://www.lonelyplanet.com/kids/blog։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *