Հատուկ զարդարված ժամացույց, որ կօգնի պահել փոքրիկի ռեժիմը

Հատուկ զարդարված ժամացույց, որ կօգնի պահել փոքրիկի ռեժիմը

Փոքրիկին ճիշտ ռեժիմով զբաղեցնելը երբեմն թվում է անիրական, քանի որ փոքրիկը կարող է ուրիշ բաներ ցանկանալ անել, կամ դուք ազատ չլինեք ու չկարողանաք անընդհատ հետևել փոքրիկի առօրյային։ Բայց, իհարկե, ամեն ինչում կարևոր է հաճախականությունը։ Եվ եթե փոքրիկը սկսի իր մոտ սովորություն զարգացնել, ապա նրա գրաֆիկը ավելի կայուն կլինի և անհանգստանալու կարիք չի լինի։

Այսօր ուզում ենք ներկայացնել մի մեթոդ, թե ինչպես կարող եք փոքրիկների ռեժիմը ուղղել այնպես, որ և՛ դուք, և՛ նրանք գոհ լինեն։

Պարզապես անհրաժեշտ է ժամացույցի վրա, որը կախում եք տեսանելի տեղում, մի փոքր գունազարդում անել։ Բայց նախ որոշեք փոքրիկի հետ, թե նա ինչ պետք է նա անի։ Կարող եք ունենալ հետևյալ գրաֆիկը․ տնային աշխատանքներ, խաղալու ժամանակ, ընթրիք, լոգանք, քուն։ Պատկերը իհարկե կարող է փոփոխվել՝ ըստ փոքրիկի անելիքների։ Նախընտրելի է, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործողությունները տեղի են ունենալու, ժամացույցի վրա առանձնացնեք տարբեր գույներով ու ներկեք այդ միջակայքերը։ Սկզբում մի փոքր դժվար կստացվի, բայց հաճախականությունը կբերի սովորության, և, որոշ ժամանակ անց, ամեն ինչ ավելի հեշտ կլինի ու համակարգված։

Աղբյուրը՝ https://kidsactivitiesblog.com/91715/school-routine-clock/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *