Մինի բառախաղ
Մասնակիցների քանակ 2-4
Բառախաղը արտասահմանում մեծ տարածում գտած ինտելկտուալ խաղի հայ ինտելեկտուալ հասարակության համար առաջարկվող մեր տարբերակն է:
Տուփում կան խաղաքարտեր, կանոնների թերթիկ և մեկ ավազի ժամացույց:
Մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված՝ արգելված բառերը:
Խաղը հրաշալի միջոց է ժամանցն ու գիտելիքի ձեռքբերումը համատեղելու, միտքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արգելքներ հաղթահարելու համար: Սա խաղ-մարտահրավեր է, որը կարող են ընդունել և որին կարող են մասնակցել բոլորը՝ թե գերազանցիկները, թե ցանկացած ուրիշ գնահատականներ ստացողները. չէ՞ որ ինտելեկտը գնահատական չի հարցնում: Ինչու ոչ, խաղին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր վաղուց գնահատականներ չեն ստանում, ավելին, նաև նրանք, ովքեր իրենք են գնահատում:
- Լրացուցիչ տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություններ
| Քաշ | 1 կգ |
|---|---|
| Տարիք | |
| Սեռ | |
| Բրենդ |
բոլոր խաղերը
3-5 նախադպրոցական
6-11 դպրոցական
Երիտասարդներին
16+
Ժամանցային
Ուսուցողական
Ինտելեկտուալ








