- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
ԽԵՆԹ ՍՏՈՊ խաղը արդեն տասնամյակներ շատերի կողմից սիրված և հայտնի խաղի վերածնունդն է՝ նոր կերպարներով։
Խաղում ներառված են 48 խաղաքարտ, 12 կերպարներով, որոնցից 6-ը բարի են և հեշտացնում են խաղի ընթացքը, իսկ մյուս 6-ը՝ չարաճճի, իսկ տրցակում իրենց առկայությունը բարդացնում է խաղի ընթացքը։
Խաղում կգտնեք նաև 2 դիմակ՝ աչքերը փակելու համար։
Խաղը սկսելուց առաջ անհրաժեշտ է բաժանվել զույգերի և իրարից գաղտնի մտածել հուշումներ, որոնք խաղի ընթացքում մասնակիցները կկիրառեն ԽԵՆԹ բացականչելու համար։
Խաղում ներառված դիմակը ցանկալի է օգտագործել, երբ մրցակից խումբը փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել իր հուշման մասին։ Հուշումները կարող են լինել խենթից էլ խենթ կամ պարզ՝ օրինակ արագ-արագ թարթել աչքերը կամ հորանջել։
Մենք առաջարկում ենք խաղի 2 կանոն, որը հնարավոր է խաղալ 4 հոգով, սակայն խաղում ներառված խաղաքարտերը և խաղային սցենարները կարելի է օգտագործել նաև յուրովի, իսկ մասնակիցների քանակը հասցնել անգամ մինչև 12-ի։
Խաղը կհաղթի այն զույգը, ով հատել է խաղից առաջ նախապես պայմանավորված միավորների շեմը։ Իսկ խաղը թող սկսի խաղաքարտերը բաժանած մասնակիցը և այդպես յուրաքանյուր շրջանից հետո խաղաքարտերը բաժանելու հնարավորությունը անցնի ժամսլաքի ուղղությամբ հաջորդ մասնակցին։
Լրացուցիչ տեղեկություններ
Քաշ | 1 կգ |
---|