- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Խաղաքարտերը խառնելուց հետո յոթական բաժանում ենք խաղի մասնակիցների միջև։ Յուրաքանչյուր մրցափուլի ավարտից հետո բացված և չբացված խաղաքարտերը կրկին անրհրաժեշտ է խառնել։
Տրցակում խաղաքարտերը 49 հատ են, խաղի մասնակիցները կարող են լինել 2-ից 7 հոգի։ Մասնակիցների հերթականությունը որոշվում է ըստ նրանց տարիքի աճման, նախ փոքրը, հետո մեծերը։
Խաղացողները ժամսլաքի ուղղությամբ փոքրից մինչև մեծ մասնակից հերթով պտտում են 2 սլաքները, որոնք ամրացված են գունային և կենդանիների պատկերներով շրջաններին։ Գունային շրջանի սլաքը ցույց է տալիս խաղաքարտի գույնը իսկ կենդանիների պատկերներով շրջանի սլաքը՝ պատկերված կենդանուն։ Պտուտակները պտտելուց հետո մասնակիցները պետք է ազատվեն իրենց ձեռքի տակ եղած խաղաքարտերից, որոնք համապատասխանում են գույնին և կենդանուն։
Եթե գունային շրջանի սլաքը պտտվելուց հետո կանգ է առնում կապույտ գույնի վրա, իսկ կենդանիների պատկերներով շրջանի սլաքը խոզուկի վրա, ապա այն մասնակիցը, ում մոտ առկա է կապույտ խաղաքարտով խոզուկը, շրջում է իր խաղաքարտը հակառակ կողմ և ազատվում խաղաքարտից։ Եթե պտուտակի գույնով և կենդանիով համապատասխան խաղաքարտը բացակայում է մասնակիցների մոտ, ապա տեղեկացնում են այդ մասին և պտուտակները պտտելու հնարավորությունը անցնում է հաջորդ մասնակցին։
Այն մասնակիցը, ում խաղաքարտերից բոլորը կշրջվեն առաջինը, կհամարվի խաղի հաղթող։
Լրացուցիչ տեղեկություններ
Քաշ | 0.3 կգ |
---|