- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Խաղի կանոնները:
Խաղը նախատեսված է 8 տարին լրացած բոլոր նրանց համար,ովքեր շատ են սիրում խոհանոցը և ցանկանում են խոհարարական առաջին քայլերը կատարել:
Խաղում ներառված են սկսնակ խոհարարների և ՇԵՖ խոհարարների համար նախատեսված բաղադրատոմսեր: Խաղի հեղինակի մշակած բաղադրատոմսերը կարող են տարբերվել Ձեզ համար ավելի նախընրտելի տարբերակից
Խաղաքարտերի մեջ կա 99 բաղադրիչ և 50 ճաշատեսակ։ Մասնակիցների քանակը կարող է լինել 2-ից 4-ը։ Յուրաքանչյուր մասնակից խաղի սկզբում վերցնում է իր նախընտրած փոքրիկ տախտակը և 99 բաղադրիչները։
Խաղի ընթացքում խաղաքարտերը սեղանին անհրաժեշտ է դնել այնպես, որ երևա ճաշատեսակը, իսկ բաղադրիչները լինեն փակ վիճակում։
Խաղն առաջինը կսկսի մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ տարիքի աճման սկզբունքի` հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով:
Մենք առաջարկում ենք խաղի մի քանի կանոն, որոնք դուք կգտնեք տուփը բացելուց հետո, սակայն Դուք հնարավորություն ունեք այն խաղալ նաև Ձեզ ավելի հարմար կանոններով:
Դե ինչ, սկսեցինք խաղը:
Մաղթում ենք ուրախ ժամանց:
Լրացուցիչ տեղեկություններ
Քաշ | 0.490 կգ |
---|