Պուկ Տիպուկ

0 out of 5

5,900 դրամ

Նկարագրություն

Պուկ Տիպուկ մանկական ժամանցային սեղանի խաղը նախատեսված է 3 տարին լրացած բոլոր փոքրիկների և նրանց ընտանիքի անդամների համար:

Խաղում ներառված են մանկական ուսուցողական ֆիլմաշարի անիմացված 5 մարդուկները՝ Պուկը, Տիպուկը, Չարուկը, Արջուլինոն և Թիթին: Խաղում կգտնեք նաև քարտեզ, որի դաշտերով անցնելու են խաղային մարդուկները, ինչպես նաև զառ, որի օգնությամբ որոշվելու է քայլերի քանակը: Իսկ խաղը ավելի կհետաքրքրացնեն կերպարների համար նախատեսված դրամիկները:

Դրամիկները 5 տեսակի են, յուրաքանչյուր տեսակից 20 հատ: Դրամիկները խաղի սկզբում անհրաժեշտ է հատկացնել խաղի մասնակիցներին, ըստ ընտրված կերպարի՝

Պուկ – խնձոր

Տիպուկ – խաղող

Չարուկ – սրվակ

Արջուլինո – մեղր

Թիթի – թիթեռ

Խաղը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 2 մասնակից: Մարդուկների ընտրությունը կատարում ենք ըստ խաղի մասնակիցների տարիքի՝ նախ փոքրերը և հետո նոր ըստ հերթականության մեծերը:

Խաղը նույնպես սկսում ենք ըստ տարիքի աճման կարգի, իսկ նախքան կսկսենք խաղը, յուրաքանչյուր մասնակցի անհրաժեշտ է տրամադրել իր 20 դրամիկները: Իսկ քարտեզը սեղանի վրա պետք է տեղադրել այնպես, որ տեսանելի լինի բոլոր մասնակիցներին:

Խաղի սկզբում բոլոր մասնակիցները կանգնում են սկիզբ դաշտի վրա, այնուհետև առաջին մասնակիցը նետում է զառը և քայլ կատարում զառի բերած թվին համապատասխան: Քարտեզի վրա կան դաշտեր, որտեղ խաղի մասնակիցը կամ կստանա առավելություն կամ ստիպված կլինի վճարել դրամիկներով, որպեսզի հետ չընկնի խաղի ընթացքից: Եթե դրամիկները արդեն սպառվել են, ապա մասնակիցը ստիպված է կատարել տվյալ դաշտում նշված տուգանային առաջադրանքը:

Խաղը հաղթում է ավարտ դաշտ առաջինը հասած խաղի հերոսը: Ի դեպ, եթե վերջին զառի նետումը գերազանցում է ավարտին հասնելու քայլերի քանակը, ապա այդ դեպքում ևս, մասնակիցը դառնում է խաղի հաղթող:

Մաղթում ենք ուրախ ժամանց ու լի՜քը հաղթանակներ:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.42 կգ