- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Խաղաքարտերը հարկավոր է լավ խառնել և սեղանին դնել այնպես, որ գուշակվող ֆուտբոլիստների նկարները լինեն ներքևում:
Հարկավոր է, որ բոլոր մասնակիցները իրենց գլխին հագնեն խաղաքարտերի համար նախատեսված գլխակապերը:
Որոշեք խաղի մեջ մտնելու հերթականությունը, իսկ եթե դժվարանում եք, արեք դա ըստ տարիքի՝ փոքրից մեծ:
Առաջին մասնակիցը, չնայելով խաղաքարտերին, վերցնում է դրանցից մեկը և դնում իր ճակատին: Քարտի վրա գրված է՝ ով է նա, օրինակ՝ «Լիոնել Մեսսի», «Կրիշտիանու Ռոնալդու» կամ «Նեյմար», ում տեսնում են խաղի բոլոր մասնակիցները՝ բացի ճակատին խաղաքարտ ունեցող մասնակցի:
Շրջեք ավազի ժամացույցն այնպես, որ ավազը սկսի թափվել: Ամբողջովին թափվելու տևողությունն է՝ 1 րոպե:
1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը իր խաղընկերներին ԱՅՈ կամ ՈՉ պատասխանը ունեցող տարբեր հարցեր ուղղելու օգնությամբ պետք է պարզի, թե ով է ինքը, գուշակելով այն բառը, որը գրված կլինի իր խաղաքարտի վրա: Կարելի է օգտվել և խաղաքարտերի վրա գրված հարցերից, և ինքնուրույն հարցեր հորինել:
Եթե 1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը կռահում է մարզիկին, ապա ստանում է 1 միավոր, և խաղաքարտը դուրս է գալիս խաղից, իսկ եթե ոչ՝ խաղաքարտը դուրս է գալիս խաղից առանց միավորի:
Խաղը հաղթում է ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկություններ
Քաշ | 0.36 կգ |
---|