ԲԻԳ պստիկ Մարզաձևեր

2,500 դրամ

Խաղը հրաշալի տարբերակ է բարելավելու փոքրիկի գիտելիքները։ Այն ներառում է քարտեզ, խաղաքարեր և խաղաքարտեր, որոնց վրա նշված հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում կարելի է առաջ շարժել խաղաքարը քարտեզով։ Հաղթում է նա, ով առաջինն է հասնում վերջնակետին։

Դիտել զամբյուղը

Նկարագրություն

BIG պստիկ խաղը նախատեսված է 6 տարեկանից բարձր՝ կարդալ իմացող փոքրիկների և մեծերի համար: Այն ավելի հետաքրքիր է հատկապես 8-12 տարեկան փոքրիկներին:
Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են խաղը:
Խաղն առաջինը կսկսի մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ տարիքի աճման սկզբունքի` հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով:
Խաղում ներառված խաղաքարտերի վրա գրված են թեմատիկ հարցեր և պատասխանների երկու տարբերակ՝ յուրաքանչյուր հարցի համար, որոնցից մեկը պարտադիր ճիշտ է, այդ պատճառով խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված հարցերը չերևան:
10 քայլանի մրցուղու վրա մեկ քայլ կատարելու համար հարկավոր է ճիշտ պատասխանել ընտրած խաղաքարտի երեք հարցերից առնվազն երկուսին, իսկ եթե պատասպաններից երեքն էլ ճիշտ են, ապա խաղի մասնակիցը կատարում է երկու քայլ: Մասնակիցը քայլ չի կատարում, եթե խաղաքարտի հարցերից ճիշտ է պատասխանել մեկ հարցի կամ ընդհանրապես չի տվել ճիշտ պատասխան: Խաղաքարտի հարցերին պատասխանելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:
Խաղում հաղթում է այն մասնակիցը՝ ում խաղաքարը առաջինն է հասնում եզրագծին:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 1 կգ
Տարիք

Սեռ

Բրենդ

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “ԲԻԳ պստիկ Մարզաձևեր”-ի մեջ