Հեռուստացույցը փոքրիկի կյանքում

Հեռուստացույցը փոքրիկի կյանքում

Մեր օրերում կա մի արտահայտություն, որ հեռուստացույցը մարդու լավագույն ընկերն է: Շատ ծնողներ փոքրիկին դեռ վաղ հասակից թույլատրում են դիտել հեռուստացույց, մինչդեռ ոմանք դեմ են հեռուստացույցին և անգամ թույլ չեն տալիս որպեսզի երեխան մուլտեր դիտի: Ո՞րն է ճիշտ:

Մասնագետներն այս հարցին շատ նրբորեն են մոտենում՝ համարելով, որ ամեն բան պետք է չափի մեջ լինի: Նրանք խորհուրդ են տալիս հետևել, թե որ տարիքում որքան ժամանակ է թույլատրվում հեռուստացույց դիտել: Մինչև մեկ տարեկան երեխաներին ընդանրապես խորհուրդ չի տրվում թույլատրել հեռուստացույց դիտել: Սակայն եթե ծնողները չեն կարողանում կառավարել փոքրիկին, ապա պետք է երեխան ամենաշատը 15-20 րոպե անցկացնի հեռուստացույցի առջև:

Հեռուստացույցի օգտակարությունը փոքրիկի համար։

Կան մի շարք հաղորդաշարեր, որոնք նախատեսված են հենց նախադպրոցական երեխաների համար: Որքանո՞վ են դրանք օգտակար:

Այդպիսի հաղորդումների միջոցով փոքրիկը կարողանում է տեղեկություն ունենալ կենդանիների մասին, հեշտորեն սովորել տառերն ու գույները և այլն:

Ի՞նչումն է կայանում հեռուստացույցի վնասը։

Հեռուստացույցի վնասը կայանում է այն երկար ժամանակ նայելու մեջ: Գաղտնիք չէ, որ ծնողներին շատ ավելի հեշտ է երեխաներին զբաղեցնել հեռուստացույցով, քան թե նրանց համար նոր հետաքրքրություններ մտածել: Հաղորդումները փոքրիկի ուղեղը ծանրաբեռնում են: Ապացուցված է, որ հեռուստացույց շատ նայող երեխաների մոտ առաջանում է մենակ մնալու ցանկություն և նրանք շփվող չեն լինում: Բացի այդ՝ ոչ ճիշտ դիրքով հեռուստացույցի մոտ նստելը վնասում է աչքերը:Բացի այս՝ երկար ժամանակ անշարժ նստելը հանգեցնում է փոքրիկի մոտ շարժողականության հետ կապված խնդիրների առաջացմանը:

Ծնողների այն հարցին, թե երբ փոքրիկին թույլատրել հեռուստացույց դիտի միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Պետք է գրաֆիկ կազմել ինչպես նախադպրոցական, այնպես էլ՝ 7 տարեկանից բարձր երեխաների համար:

Աղբյուրը՝ http://poqrikner.am/page/herustacuyceh-phokhriki-kyankhum։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *