Ինչպե՞ս հեշտ սովորեցնել նոր լեզու երեխաներին
Երբ մարդը սկսում է ուսումնասիրել նոր լեզու փոքր տարիքից, ապա այն ավելի հեշտ է յուրացնում ու ավելի հիմնային է լինում։ Ներկայացնում ենք մի քանի միջոց, որ կօգնեն երեխաներին ավելի հեշտ սովորել նոր լեզու։
- Խոսեք նրա հետ այդ լեզվով։ Երբ երեխայի ականջին անընդհատ նոր լեզվով արտահայտություններ են հնչում, նա մեխանիկորեն հիշում է դրանք, իսկ ժամանակի ընթացքում, նույնիսկ առանց օգնության, նա իմանում է թարգմանությունները։ Եթե չեք կարողանում խոսել այդ լեզվով, ապա միացրեք տարբեր հաղորդումներ, մուլտֆիլմեր կամ ֆիլմեր այդ լեզվով, որպեսզի երեխան դիտի։ Սրանք նույնպես գործում են նույն մեխանիզմով․ ինչքան շատ է լսում, այդքան շուտ է մտապահում։
- Ունեցեք հստակ գրաֆիկ երեխաների հետ։ Կապ չունի օրական կպարապեք 3 ժամ թե 30 րոպե, անընդհատ տեմպի մեջ լինելը օգնում է շուտ սովորել լեզուն։ Երեխաների դեպքում դա շատ օգտակար է, քանի որ նրանք անընդհատ տարբեր մտքերի մեջ են, և ժամանակ առ ժամանակ նրանց հիշեցնելը նոր լեզու սովորեցնելու մասին նրանց կպահի տեմպի մեջ։
- Ամեն օր սովորեցրեք նրանց 5-7 նոր բառ։ Նոր լեզու սովորել նշանակում է սովորել այդ լեզվի բառապաշարը։ Քանի որ անհնար է օրական փոքրիկին սովորացնել մեծ քանակությամբ բառեր, ապա ավելի լավ կլինի սովորացնել քիչ-քիչ։ Կարող եք սկսել այն բառերից, որոնք առկա են Ձեր տանը, օրինակ՝ հեռուստացույց, սառնարան, և օրվա մեջ մի քանի անգամ նրանց հարցնել թարգմանությունները։ Այպես նրանց մոտ ավելի լավ կտպավորվեն բառերը։
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ