Լացող երեխաների փառատոնը
Կարող է տարօրինակ հնչել, բայց Ճապոնիայում կա «Լացող երեխաների» փառատոն։ Բանն այն է, որ ամեն տարի Ճապոնիայում 1 տարեկան երեխաների ծնողները փոքրիկներին տանում են Ճապոնիայի տարբեր վայրեր՝ մրցույթի։ Մրցույթի ժամանակ երկու սումոիստներ կանգնում են դեմ դիմաց՝ գրկելով երեխաներին և փորձում են այնպես անել, որ դիմացի երեխան լացի։ Մրցույթում հաղթող է ճանաչվում այն երեխան, որն առաջինն է լացում։ Եթե երկու փոքրիկն էլ միաժամանակ են սկսում լացել, ապա հաղթում է նա, որը ավելի բարձր է լացում։ Ահա այսպիսի հետաքրքիր բաներ․․․
Աղբյուր՝ https://en.japantravel.com/tokyo/nakizumo-crying-baby-festival/57856
Տեսանյութում կտեսնեք, թե ինչպես է տեղի ունենում այդ ամենը։
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ