Ուղղագրական մրցույթ, որի մասին հաստատ չեք լսել
Զարմանալի է, բայց կա բառերի արտասանության հատուկ մրցույթ, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Առավել հայտնի է Spelling bee անունով։ Դրա ընթացքում յուրաքանչյուր մասնակցին տրվում է դժվար ընթերցվող բառ, և նա պետք է կարողանա ասել տառերի ճիշտ հերթականությունը այդ բառի մեջ։ Հաղթում է այն մասնակիցը, որն ամենաշատն է կարողանում ճիշտ արտասանել տառերի հերթականությունը։ Spelling bee-ն շատ տարածված մրցույթ է հատկապես ԱՄՆ-ում և երեխաները հատուկ պարապում են, որպեսզի մասնակցեն դրան։
Տեսանյութում ներկայացվում է առաջին դասարանցի մի փոքրիկ, որը իսկական սենսացիա էր այս մրցույթում։
Իսկ վերջում` առաջարկում ենք դիտել “Akeelah and the Bee” ֆիլմը հենց այս մրցույթի մասին Ձեր փոքրիկների հետ, քանի որ այն ընտանեկան է, մոտիվացնող և հաստատ կհետաքրքիր փոքրիկներին։
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ