Պտտիր աշխարհը
4,900 դրամ
Ամենաֆուտբոլային նոր խաղը՝ ստեղծված Հայկ Ֆրիսթայլի հետ համատեղ։
Խաղում ներառված են 3 թեմայի բաժանված 99 խաղաքարտեր, որոնց վրա գրված են ամենատարբեր ու հետաքրքիր հարցեր և առաջադրանքներ Հայկֆրիսթայլից, պատկերային ֆուտբոլ միքս հարցեր, 100 թղթային գնդակներ միավորների հաշվարկի համար, ինչպես նաև պտուտակ։
Խաղին անցնելու համար հարկավոր է պտտել խաղում ներառված պտուտակը, որը ցույց կտա՝ որ թեմատիկ խաղաքարտը պետք է վերցնես։
Մնում է մյուսներից ավելի շատ հարցերի պատասխաններ իմանաս կամ ավելի շատ առաջադրանքներ կատարես, որ ամենաշատ միավորները հավաքես։
- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Խաղում ներառված են 99 խաղաքարտ, 100 թղթե գնդակներ և պտուտակ։
Խաղը սկսում ենք, երբ թղթե գնդակները, խաղաքարտերն ու պտուտակը դրված են սեղանին:
Խաղում մասնակիցների քայլ կատարելու հերթականությունը կարող եք որոշել ինքնուրույն կամ ըստ տարիքի աճման կարգի: Խաղը սկսելուց առաջ 3 թեմատիկ խաղաքարտերը ըստ թեմայի առանձին-առանձին անհրաժեշտ է խառնել: Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը պետք է դրված թողնեն հարցերը փակ կողմով:
Մասնակիցները պտուտակը պտտում են՝ ըստ հերթականության, ժամսլաքի ուղղությամբ: Եթե խաղի ընթացքում հասցրել են ավարտվել թեմատիկ խաղաքարտերից որևէ մեկը կամ մի քանիսը, անհրաժեշտ է ընտրել ժամսլաքի ուղղությամբ հերթական հաջորդ տարբերակը: Պտուտակը հարկավոր է կիրառել խաղի ողջ ընթացում: Խաղաքարտերից յուրաքանչյուրը կազմված է երկու հարցից և երեքական պատասխաններից, որոնցից միայն մեկն է ճիշտ՝ թռչնակով առանձնացվածը: Այդ պատճառով հարցերը պետք է կարդա մեկ այլ մասնակից, իսկ պատասխանի մյուսը, ընդ որում, խաղաքարտը փակ վիճակում ընտրում է պատասխանող մասնակիցը, իսկ ճիշտ կամ սխալ պատասխանները կարող է տեսնել խաղաքարտւ վրայի հարցերին պատասխանելուց հետո միայն:
Յուրաքանչյուր ճիշտ պատասխան կամ առաջադրանքի կատարելը մասնակցին տալիս է մեկ միավոր՝ գնդակի տեսքով։ Ի դեպ, գնդակի ընտրությունը կատարվել է ՀայկՖրիսթայլի հետ միասին, քանի որ այն վերջինիս ամենասիրելի գնդակն է։ Խաղաքարտի հարցերին ճիշտ կամ սխալ պատասխանելուց, առաջադրանքի կատարելուց կամ չկատարելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:
Խաղում հաղթելու համար առաջարկվում է 3 սցենար․
I) Խաղի մեկնարկին որոշվում է հաղթելու համար միավորների քանակը՝ օրինակ 10։ Այս դեպքում խաղի այն մասնակիցը, ում գնդակների քանակը առաջինն է հասնում 10-ի նա հաղթում է։
II) Խաղում ենք ֆիքսելով ժամանակ՝ օրինակ 10 րոպե։ 10 րոպեն լրանալուն պես հաշվում ենք գնդակների քանակը, ում գնդակների քանակը ամենաշատն է՝ նա էլ հաղթում է։
III) խաղում ենք այնքան, մինչև կավարտվեն թեմատիկ խաղաքարտերից որևէ մեկը։ Կրկին կհաղթի ավելի շատ խաղաքարտ ունեցող մասնակիցը։
Ոչ ոքի կարող է գրանցվել այն դեպքում, երբ խաղը ավելի շուտ սկսած մասնակիցը I խաղային սցենարի դեպքում հավաքել է 10 միավոր, իսկ իրենից խաղը ավելիլ ուշ սկսած խաղընկերը ունի 9 գնդակ և դեռ շանս ունի խաղի հաշիվը հավասարեցնելու։ Ոչ ոքի ելք կարող է լինել նաև, երբ II և III խաղային սցենարների դեպքում խաղի ավարտին 2 կամ ավել մասնակից ունեն առավելագույն, բայց հավասար միավորներ։
Դե ի՞նչ, պտտի՛ր աշխարհը։
Լրացուցիչ տեղեկություններ
| Քաշ | 0.43 կգ |
|---|---|
| Չափսեր | 23 × 23 × 7 սմ |
բոլոր խաղերը
3-5 նախադպրոցական
6-11 դպրոցական
Երիտասարդներին
16+
Ժամանցային
Ուսուցողական
Ինտելեկտուալ




















