- Նկարագրություն
Նկարագրություն
ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ հետաքրքիր և հմտություններ զարգացնող խաղ է բոլորի համար։
ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ ուշադրություն պահանջող սեղանի խաղ է, որը նախատեսված է 2-ից 4 մասնակիցների համար։ Խաղի նպատակը՝ հնարավորինս երկար պահել աշտարակը կանգուն՝ հերթով հեռացնելով փայտիկները և տեղադրելով դրանք աշտարակի վերևում։
Խաղը սկսելու համար փայտիկներից կառուցվում է աշտարակ՝ երեքական փայտիկ մեկ հարկում։ Յուրաքանչյուր նոր հարկ դրվում է նախորդի նկատմամբ հակառակ ուղղությամբ այնպես, որ փայտիկի վրա գրված առաջադրանքները մնան ներքևում։ Ընդհանուր ստացվում է 18 հարկ։
Խաղի ընթացքը
Խաղացողները հերթով հեռացնում են մեկ փայտիկ՝ աշտարակի միջին կամ ստորին հարկերից՝ օգտագործելով միայն մեկ ձեռքը։ Վերցված փայտիկը տեղադրվում է աշտարակի վերևում՝ ձևավորելով նոր հարկ։
Հենց այստեղ է սկսվում խաղի հետքրքիր հատվածը։
Յուրաքանչյուր փայտիկի վրա գրված է առաջադրանք։ Որպեսզի խաղը անցնի հաջորդ մասնակցին փայտիկը հեռացնող մասնակիցը պետք է կատարի գրված առաջադրանքը։
Եթե առաջադրանքը չեք կատարել, միևնույնն է պետք է տվյալ փայտիկը տեղադրեք աշտարակի վերևում և քաշեք ևս մեկ տուգանային փայտիկ, և այդպես այնքան ժամանակ, մինչև փայտիկի վրայի առաջադրանքը կլինի կատարված։
Թույլատրվում է թեթևակի շարժել փայտիկները՝ հասկանալու համար, թե որն է ավելի հեշտ հեռացվող։ Խաղն ընթանում է հերթափոխով այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի փլվել։
Խաղն ավարտվում է այն պահին, երբ աշտարակը փլվում է։ Նա, ում քայլի ժամանակ աշտարակը քանդվում է, համարվում է պարտված։
ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ զարգացնում է՝
- Ճարպկություն և շարժողականություն,
- Կենտրոնացում և համբերություն,
- Կառուցողական մտածողություն։