Պոնի Լենդ

2,900 դրամ

Ովքե՞ր կարող են խաղալ
Խաղը ունի կանոնների պարզ և պարզեցված տարբերակներ, որոնք նախատեսված են՝
1. Պարզ – 3+ երեխաների համար, ովքեր կարողանում են կարդալ կամ ում հետ խաղում է կարդալ իմացող մասնակից,
2. Պարզեցված – կարդալ չիմացող 3+ երեխաների համար, ովքեր կարող են պարզապես նետել զառը և քարտեզով առաջ գնալ՝ առանց առաջադրանքները կատարելու:
Ի՞նչն է զարգացնում խաղը
 զարգացնում է ստեղծագործական մտածողությունը,
 զարգացնում է շփման հմտությունները,
 զարգացնում է լեզվամտածողությունը,
 զարգացնում է բարդ իրավիճակներում արագ լուծումներ գտնելու ունակությունը,
 միջոց է տառերի այբբենական հերթականությանը ծանոթանալու և սովորելու համար:
Խաղի կանոնները (պարզ տարբերակ)
Խաղը սկսվում է, երբ խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը կանգնեցնում են մեկնարկի Ա դաշտի վրա:
Առաջինը սկսում է մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն՝ ըստ տարիքի աճման սկզբունքի, հերթականությամբ:
Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով:
Խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված առաջադրանքները չերևան: Մասնակիցների հերթականությունը որոշելուց հետո առաջին մասնակիցը նետում է զառը, ապա ընտրում խաղաքարտերից որևէ մեկը՝ առաջադրանքը կատարելու համար: Մասնակիցը զառը նետելուց հետո քարտեզի վրա քայլում է առաջ, եթե կատարել է խաղաքարտի վրա գրված առաջադրանքը, իսկ եթե ոչ, ապա քայլ չի կատարում:
Խաղի հաղթողը կարող է որոշվել 2 սկզբունքով՝
1. հաղթում է եզրագծին՝ Ֆ տառին առաջինը հասած կամ անցած մասնակիցը: Եթե անգամ առաջադրանքներով խաղաքարտերից բոլորը բացվել են, միևնույնն է, խաղը շարունակվում է, մինչև որևէ մեկը կհասնի վերջին տառին:
2. երբ ավարտվում են առաջադրանքներով խաղաքարտերը, հաղթում է քարտեզի վրա ավելի բարձր նիշով դաշտի վրա կանգնած մասնակիցը:
Դիտել զամբյուղը

Լրացուցիչ տեղեկություններ

Տարիք

Սեռ

,

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “Պոնի Լենդ”-ի մեջ