Փորձիր հիշել

0 out of 5

3,000 դրամ

Նկարագրություն

Խաղի ներառումները –  10 զույգ նախշազարդ քարտեր, 1 քարտ ծածկելու համար, 6 զույգ գունավոր ֆիգուրներ ։

Խաղի կանոնները –  Խաղը նախատեսված է 2 մասնակիցների համար (3+ տարիքի)։ Նրանցից յուրաքանչյուրը վերցնում է միատեսակ քարտերից մեկը և նախօրոք պայմանավորված քանակով գունավոր ֆիգուրներ ՝ 2- ից 6 հատ։

Կողմերը միասին որոշում են, թե ով է սկսելու խաղ, որպես կանոն, այն կարող է սկսել տարիքով ավելի փոքր մասնակիցը։
Առաջինը սկսող մասնակիցը իր գունավոր ֆիգուրները տեղադրում է քարտի վրա և ժամանակ է տալիս մրցակցին մտապահելու ֆիգուրների դիրքը։ Ժամանակը լրանալուն պես համապատասխան քարտով ծածկում է իր քարտը և սպասում մինչև մրցակիցը կտեղադրի իր ֆիգուրները քարտի վրա։ Պատկերների դիրքերը ֆիքսելու համար հատկացված ժամանակը կողմերը ֆիքսում են միասին, օրինակ 20 կամ 30 վայրկյան։

Տեղադրելուց հետո համեմատում են, եթե ֆիգուրների տեղերը և գույները համընկնում են, ապա մասնակիցները փոխվում են դերերով` մտապահողը սկսում է խաղը, խաղն սկսողը` մտապահում, իսկ եթե ֆիգուրները տեղադրելիս սխալներ է թույլ տվել, ապա խաղը շարունակում են նույն դերերով։
Յուրաքանչյուր հաղթանակի համար տրվում է 1 միավոր, որ մասնակիցը առաջինը հավաքեց 10 միավոր, նա էլ կճանաչվի խաղի հաղթողը։

Խաղի նպատակը – զարգացնել տեսողական հիշողությունը, գունային ընկալումը, ուշադրությունը, հնարամտությունը։

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.3 կգ