բոլոր խաղերը – Hol.am

Պտտիր աշխարհը
Խաղում ներառված են 99  խաղաքարտ, 100 թղթե գնդակներ և պտուտակ։

Խաղը սկսում ենք, երբ թղթե գնդակները, խաղաքարտերն ու պտուտակը դրված են սեղանին:

Խաղում մասնակիցների քայլ կատարելու հերթականությունը կարող եք որոշել ինքնուրույն կամ ըստ տարիքի աճման կարգի: Խաղը սկսելուց առաջ 3 թեմատիկ խաղաքարտերը ըստ թեմայի առանձին-առանձին անհրաժեշտ է խառնել: Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը պետք է դրված թողնեն հարցերը փակ կողմով:

Մասնակիցները պտուտակը պտտում են՝ ըստ հերթականության, ժամսլաքի ուղղությամբ: Եթե խաղի ընթացքում հասցրել են ավարտվել թեմատիկ խաղաքարտերից որևէ մեկը կամ մի քանիսը, անհրաժեշտ է ընտրել ժամսլաքի ուղղությամբ հերթական հաջորդ տարբերակը: Պտուտակը հարկավոր է կիրառել խաղի ողջ ընթացում: Խաղաքարտերից յուրաքանչյուրը կազմված է երկու հարցից և երեքական պատասխաններից, որոնցից միայն մեկն է ճիշտ՝ թռչնակով առանձնացվածը: Այդ պատճառով հարցերը պետք է կարդա մեկ այլ մասնակից, իսկ պատասխանի մյուսը, ընդ որում, խաղաքարտը փակ վիճակում ընտրում է պատասխանող մասնակիցը, իսկ ճիշտ կամ սխալ պատասխանները կարող է տեսնել խաղաքարտւ վրայի հարցերին պատասխանելուց հետո միայն:

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան կամ առաջադրանքի կատարելը մասնակցին տալիս է մեկ միավոր՝ գնդակի տեսքով։ Ի դեպ, գնդակի ընտրությունը կատարվել է ՀայկՖրիսթայլի հետ միասին, քանի որ այն վերջինիս ամենասիրելի գնդակն է։ Խաղաքարտի հարցերին ճիշտ կամ սխալ պատասխանելուց, առաջադրանքի կատարելուց կամ չկատարելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:

Խաղում հաղթելու համար առաջարկվում է 3 սցենար․

I) Խաղի մեկնարկին որոշվում է հաղթելու համար միավորների քանակը՝ օրինակ 10։ Այս դեպքում խաղի այն մասնակիցը, ում գնդակների քանակը առաջինն է հասնում 10-ի նա հաղթում է։

II) Խաղում ենք ֆիքսելով ժամանակ՝ օրինակ 10 րոպե։ 10 րոպեն լրանալուն պես հաշվում ենք գնդակների քանակը, ում գնդակների քանակը ամենաշատն է՝ նա էլ հաղթում է։

III) խաղում ենք այնքան, մինչև կավարտվեն թեմատիկ խաղաքարտերից որևէ մեկը։ Կրկին կհաղթի ավելի շատ խաղաքարտ ունեցող մասնակիցը։

Ոչ ոքի կարող է գրանցվել այն դեպքում, երբ խաղը ավելի շուտ սկսած մասնակիցը I խաղային սցենարի դեպքում հավաքել է 10 միավոր, իսկ իրենից խաղը ավելիլ ուշ սկսած խաղընկերը ունի 9 գնդակ և դեռ շանս ունի խաղի հաշիվը հավասարեցնելու։ Ոչ ոքի ելք կարող է լինել նաև, երբ II և III խաղային սցենարների դեպքում խաղի ավարտին 2 կամ ավել մասնակից ունեն առավելագույն, բայց հավասար միավորներ։

Դե ի՞նչ, պտտի՛ր աշխարհը։

Թատրոնիկ ՊԱՊՆ Ու ՇԱՂԳԱՄԸ
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել բոլորի կողմից ամենասիրված հեքիաթների և պատմությունների հիման վրա։

Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։

Տուփում ներառված են հետնաբեմի համար նախատեսված տեսարաններ և մարդուկներ։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Թատրոնիկ ԳՆԴԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել բոլորի կողմից ամենասիրված հեքիաթների և պատմությունների հիման վրա։

Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։

Տուփում ներառված են հետնաբեմի համար նախատեսված տեսարաններ և մարդուկներ։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Փլվելու խաղ
ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ հետաքրքիր և հմտություններ զարգացնող խաղ է բոլորի համար։

ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ ուշադրություն պահանջող սեղանի խաղ է, որը նախատեսված է 2-ից 4 մասնակիցների համար։ Խաղի նպատակը՝ հնարավորինս երկար պահել աշտարակը կանգուն՝ հերթով հեռացնելով փայտիկները և տեղադրելով դրանք աշտարակի վերևում։

Խաղը սկսելու համար փայտիկներից կառուցվում է աշտարակ՝ երեքական փայտիկ մեկ հարկում։ Յուրաքանչյուր նոր հարկ դրվում է նախորդի նկատմամբ հակառակ ուղղությամբ այնպես, որ փայտիկի վրա գրված առաջադրանքները մնան ներքևում։ Ընդհանուր ստացվում է 18 հարկ։

Խաղի ընթացքը

Խաղացողները հերթով հեռացնում են մեկ փայտիկ՝ աշտարակի միջին կամ ստորին հարկերից՝ օգտագործելով միայն մեկ ձեռքը։ Վերցված փայտիկը տեղադրվում է աշտարակի վերևում՝ ձևավորելով նոր հարկ։

Հենց այստեղ է սկսվում խաղի հետքրքիր հատվածը։

Յուրաքանչյուր փայտիկի վրա գրված է առաջադրանք։ Որպեսզի խաղը անցնի հաջորդ մասնակցին փայտիկը հեռացնող մասնակիցը պետք է կատարի գրված առաջադրանքը։

Եթե առաջադրանքը չեք կատարել, միևնույնն է պետք է տվյալ փայտիկը տեղադրեք աշտարակի վերևում և քաշեք ևս մեկ տուգանային փայտիկ, և այդպես այնքան ժամանակ, մինչև փայտիկի վրայի առաջադրանքը կլինի կատարված։

Թույլատրվում է թեթևակի շարժել փայտիկները՝ հասկանալու համար, թե որն է ավելի հեշտ հեռացվող։ Խաղն ընթանում է հերթափոխով այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի փլվել։

Խաղն ավարտվում է այն պահին, երբ աշտարակը փլվում է։ Նա, ում քայլի ժամանակ աշտարակը քանդվում է, համարվում է պարտված։

ՓԼՎԵԼՈՒ ԽԱՂԸ զարգացնում է՝

Ճարպկություն և շարժողականություն,

Կենտրոնացում և համբերություն,

Կառուցողական մտածողություն։

Ով եմ ես – Մեքենաներ
Խաղաքարտերը հարկավոր է լավ խառնել և սեղանին դնել այնպես, որ գուշակվող մեքենաների նկարները լինեն ներքևում:

Հարկավոր է, որ բոլոր մասնակիցները իրենց գլխին հագնեն խաղաքարտերի համար նախատեսված գլխակապերը:

Որոշեք խաղի մեջ մտնելու հերթականությունը, իսկ եթե դժվարանում եք, արեք դա ըստ տարիքի՝ փոքրից մեծ:

Առաջին մասնակիցը, չնայելով խաղաքարտերին, վերցնում է դրանցից մեկը և դնում իր ճակատին: Քարտի վրա գրված է՝ ով է նա, օրինակ«Ֆեռարի» կամ «Բուգատի», որոնց տեսնում են խաղի բոլոր մասնակիցները՝ բացի ճակատին խաղաքարտ ունեցող մասնակցի:

Շրջեք ավազի ժամացույցն այնպես, որ ավազը սկսի թափվել: Ամբողջովին թափվելու տևողությունն է՝ 1 րոպե:

1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը իր խաղընկերներին ԱՅՈ կամ ՈՉ պատասխանը ունեցող տարբեր հարցեր ուղղելու օգնությամբ պետք է պարզի, թե ով է ինքը, գուշակելով այն բառը, որը գրված կլինի իր խաղաքարտի վրա: Կարելի է օգտվել և խաղաքարտերի վրա գրված հարցերից, և ինքնուրույն հարցեր հորինել:

Եթե 1 րոպեի ընթացքում ճակատին խաղաքարտ ունեցող մասնակիցը կռահում է մարզիկին, ապա ստանում է 1 միավոր, և խաղաքարտը դուրս է գալիս խաղից, իսկ եթե ոչ՝ խաղաքարտը դուրս է գալիս խաղից առանց միավորի:

Խաղը հաղթում է ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցը:

Ես ու Դու
Տուփում ներառված են՝

մաքրվող մակերես ունեցող  100 խաղաքարտ՝ 50 հատ մեկ զուգընկերոջ համար, 50 հատ՝ մյուսի,

2 գունավոր նշիչ,

սիրո գործակիցը ցույց տվող ջերմաչափ։

Զուգընկերներից յուրաքանչյուրը պետք է վերցնի խաղաքարտերի իր կապոցը և գունավոր նշիչի (մարկերի) օգնությամբ յուրաքանչյուր խաղաքարտի վրա լրացնի դրանք՝ նախ իր անունից, հետո՝ զուգընկերոջ անունից: Պատասխանները պետք է լինեն հնարավորինս անկեղծ՝ սիրո գործակցի ավելի ճիշտ արդյունք ստանալու նպատակով։

Բոլոր հարցերին պատասխանելուց հետո սկսում եք համեմատել միմյանց պատասխանները:

Եթե երկու կողմերն էլ ճիշտ են կռահել զուգընկերոջ պատասխանը, ապա ստանում են մեկ ընդհանուր միավոր նույն խաղաքարտի համար և չեն ստանում միավոր, եթե կողմերից մեկը կամ երկուսը միաժամանակ սխալ են կռահել զուգընկերոջ պատասխանը:* Միավոր հավաքած խաղաքարտերը (նույն խաղաքարտից մեկը միայն) հարկավոր է առանձին դնել՝ հաշվելու համար:

Վերջում պետք է հաշվել հավաքած միավորները, ստացած թիվը նշել ջերմաչափի վրա և տեսնել՝ որքան բարձր է ձեր սիրո ջերմաստիճանը:

Ու թող հաղթի ՍԵՐԸ ♡

*Վերջին՝ 50-րդ հարցը նախատեսված է միայն մեկ կողմի պատասխանի համար և ավտոմատ կերպով զույգին ապահովում է 1 միավոր՝ անկախ պատասխանների ընդհանուր կամ տարբեր լինելուց:

Սիրո գործակից

Նշանակություն

0-15 միավոր

Սերն ԱՐԹՆԱՆՈՒՄ է

16-35 միավոր

Սերն ՈՒԺԵՂԱՆՈւՄ է

36-50 միավոր

Սերը ԹԵԺ Է

Փաթեթավորման թղթեր, միասին շահավետ է
Ներատում է 10 փաթեթավորման թուղթ 48*69սմ չափսերի և նվեր՝ փաթեթավորման համար նախատեսված ժապավեն։

Թատրոնիկ առաջին Սուրբ ԾՆունդը
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել մի ներկայացում՝ «առաջին Սուրբ Ծնունդը» աստվածաշնչյան պատմության հիման վրա։ Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։

Տուփում ներառված են հետնաբեմի համար նախատեսված տեսարաններ և մարդուկներ։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Զբաղվելիք
Մենք ստեղծել ենք երեխաների ժամանցի լավագույն հավաքածուն ճամփորդելիս։ Զբաղվելիքի հետ դուք կունենաք `

հատուկ ընտրված խաղեր ճանապարհի համար

30-50ր ՛՛առանց գաջեթ՛՛ ժամանց

ծնողների հանգիստ նյարդեր

Աշխարհի ամենաթեթև ու ամենաբովանդակալից ճամփորդական հավաքածուն փոքրիկ ճանապարհորդների համար։

Լավագույն խաղային հավաքածու այն մասին, թե ինչպես երկու ծնող որոշեցին մեկընդմիշտ լուծել փոքրիկներին զբաղեցնելու հարցը ճամփորդելիս։

Ներառում է՝

ինքնակպչուններ

կոնստրուկտոր

երկկողմանի գրատախտակ

մարկերներ

օրիգամիներ

զբաղվելիք փոքրիկի համար

Գրենք ջնջենք
Խաղում ներառված են 2 տեսակի 150 խաղաքարտ, ավազի ժամացույց, 4 մաքրվող մակերես ունեցող քարտ և 4 մաքրվող գունավոր նշիչներ։

Նախքան կսկսեք խաղը, անհրաժեշտ է որոշել հաղթական միավորների քանակը կամ ֆիքսել շրջափուլերի քանակը։

Մասնակիցների թիվը 2-ից 4-ն է։ Խաղը սկսելիս յուրաքանչյուր մասնակից իր մոտ պետք է վերցնի մաքրվող մակերես ունեցող հատուկ քարտը և մեկ գունավոր նշիչ։ Սեղանի վրա առանձին տրցակներով անհրաժեշտ է դնել ՍՏԱՆԴԱՐՏ և ԲԼԻՑ տեսակի խաղաքարտերը։ Մասնակիցներից մեկը կամ բոլորը՝ յուրաքանչյուր շրջանի ժամանակ հերթով բացում են մեկ թեմատիկ խաղաքարտ և դնում խաղասեղանին, այնպես, որ այն տեսանելի լինի բոլոր խաղընկերների համար։

Խաղաքարտը բացելուն պես ավազի ժամի օգնությամբ ֆիքսում ենք 1 րոպե ժամանակը, որի ընթացքում մասնակիցները պետք է գրեն բառեր, որոնք վերաբերում են քարտի վրա գրված բառին կամ բառակապակցությանը։

Պատասխանի տրամաբանությունը կառուցված է հետևյալ կերպ։ Օրինակ, եթե ընկել է ԿԵՆԴԱՆԻՆԵՐ կատեգորիան, ապա կարելի է թվարկել  կենդանիների անունները, եթե ընկել է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ կամ ՀԱԳՈՒՍՏ կատեգորիան , ապա թույլատրվում է օգտագործել նաև ապրանքանիշի անվանումը: Իսկ  օրինակ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ և նման այլ կատեգորիայի դեպքում կարող եք օգտագործել անգամ կոնկրետ տեղանուններ՝ օրինակ ԷՐԵԲՈՒՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ։

Մենք առաջարկում ենք խաղի 3 կանոններ՝ ՕՐԻԳԻՆԱԼ, ԹԻՄԱՅԻՆ և ԲԼԻՑ, որոնք կարող եք խաղալ և առանձին և յուրաքանչյուր շրջափուլից հետո խաղի սցենարը փոխելով։

Յուրաքանչյուր շրջափուլ տևում է 1 րոպե, իսկ ժամանակը սպառվելուն պես ավարտվումէ  նաև քարտի վրա բառեր ավելացնելու իրավունքը։

Կանոն N1 – ՕՐԻԳԻՆԱԼ

Այս դեպքում խաղացողները ստանում են մեկ միավոր յուրաքանչյուր օրիգինալ  պատասխանի համար, որը չի գրանցվել այլ խաղացողների կողմից։ Եթե ​​պատասխանը համընկնում է մյուս խաղացողներից առնվազն մեկի պատասխանի հետ,ապա պատասխանը միավոր չի բերում ։ Պատասխանների քանակը այս փուլում սահմանափակված չէ։

Կանոն N2 – ԹԻՄԱՅԻՆ

Այս դեպքում , ընդհակառակը, որքան շատ խաղացողներ են տվել նույն պատասխանը, այնքան ավելի շատ միավորներ են նրանք վաստակում։ Յուրաքանչուր համընկման համար այն խաղացողները, որոնց պատասխանները նույնն են, ստանում են մեկական միավոր: Պատասխանները, որոնք չեն համընկնում այլ խաղացողների պատասխանի հետ, միավորներ չեն բերում։ Պատասխանների քանակը այս փուլում նույպես սահմանափակված չէ։

Կանոն N3 – ԲԼԻՑ

Այս փուլում խաղացողները օգտագործում են միայն ԲԼԻՑ կատեգորիայի քարտերը։

Խաղացողները պետք է գրեն մեկ պատասխան յուրաքանչյուր  կատեգորիայի համար, այսինքն՝ ընդհանուր առմամբ ոչ ավել, քան  6 պատասխան։  Միավորները  շնորհվում են  նրանց, ում պատասխանը չի համընկնում այլ խաղացողների պատասխանների հետ։ Յուրաքանչյուր յուրօրինակ պատասխանի համար այս փուլում խաղացողը ստանում է երկուական միավոր։

Խաղացողների համաձայնությամբ այս երեք խաղային կանոնները կարող են լրացուցիչ կրկնվել մի քանի անգամ։

Երբ ժամանակը սպառվում է, խաղացողները հերթով կարդում են իրենց պատասխանները և հաշվում են միավորները՝ ըստ տվյալ փուլի կանոնների։ Հաղթող մասնակիցը որպես միավոր իր մոտ է վերցնում բացված խաղաքարտը։

Խաղը հաղթում է առավելագույն խաղաքարտեր՝ միավորներ ունեցող մասնակիցը։