ուսուցողական – Hol.am

Թատրոնիկ ՊԱՊՆ Ու ՇԱՂԳԱՄԸ
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել բոլորի կողմից ամենասիրված հեքիաթների և պատմությունների հիման վրա։

Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։

Տուփում ներառված են հետնաբեմի համար նախատեսված տեսարաններ և մարդուկներ։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Թատրոնիկ ԳՆԴԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել բոլորի կողմից ամենասիրված հեքիաթների և պատմությունների հիման վրա։

Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։

Տուփում ներառված են հետնաբեմի համար նախատեսված տեսարաններ և մարդուկներ։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Անատոմուս
Խաղի ներառումները՝

Մարդու 8 օրգանների տեսքով խաղաքարեր

(յուրաքանչյուր մասնակցի համար  8  հատ,ընդհանուր  32 խաղաքար)

Հարցերով թվագրված քարտեր (քանակը՝ 48)

Հարցերին համապատասխան թվագրված պատասխաններով խաղաքարտ QR-ով՝ կայքի հղումով

Ներքին օրգանների տեսքով 4 գծապատկեր

Խաղի  կանոնները՝

Տարբերակ 1

Խաղի մասնակիցների քանակը – 2-ից 4

Խաղի մասնակիցների հերթականությունը որոշվում է խաղը սկսելուց առաջ՝ ըստ տարիքի աճման, նախ տարիքով փոքրն է խաղում։

Խաղի մասնակիցներից յուրաքանչյուրը վերցնում է իր ներքին օրգանների գծագիրը, հարցերի խաղաքարտերի նախապես խառնված տրցակը դրվում են մեջտեղում և յուրաքանչյուրը ժամացույցի սլաքի ուղղությամբ  սկսում է վերցնել մեկական քարտ։ Մասնակիցները ըստ հերթականության բարձրաձայն կարդում են հարցը, նախ պատասխանում է նա, ում ըստ հերթականության բաժին էր ընկել հարցը, ապա մնացած 3 մասնակիցները՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ նշում են այլ հավանական տարբերակներ։  Պատասխանը ճիշտ լինելու դեպքում խաղաքար վերցնելու նախապատվությունը տրվում է նույն հերթականությամբ։ Նա ով ճիշտ է պատասխանել հարցին վերցնում է այդ օրգանի խաղաքարը, որին վերաբերում էր հարցը և տեղադրում իր գծագրի համապատասխան պատկերի վրա։

Կհաղթի այն մասնակիցը, ով կկարողանա առաջինը և լիարժեք հավաքել մարդու կենսական օրգանների գծագիրը։ Եթե բացված խաղաղաքարտերի ավարտից հետո չկա լիարժեք հավաքված ոչ մի գծապատկեր, հաղթում է առավելագույն օրգաններ գուշակած մասնակիցը։

Տարբերակ 2՝ խաղ զուգերով

Խաղի մասնակիցների քանակը – 4

Խաղի մասնակիցները բաժանվում են 2-ական զույգերի, որոնցից  յուրաքանչյուրը ունի իր առանձին գծագիրը, բայց նրանք կհաղթեն միայն այն դեպքում, երբ երկուսի մոտ լիարժեք հավաքված լինի  օրգանների գծապատկերը։

Հարցերով խաղաքարտերը նորից դրվում են մեջտեղում, այս տարբերակում հարցերը չեն ընթերցվում բոլորի համար, յուրաքանչյուրը կարդում է իր բաժին ընկած հարցը իր իսկ համար, ապա տեղադրում իր գծապատկերում իր կարծիքով այդ հարցի  ճիշտ պատասխան համարվող օրգանը։ Այնուհետև ստուգվում է ճիշտ էր արդյոք հարցի պատասխանը։

Եթե վերջինիս նորից ընկնում է հարց, որն իր կարծիքով վերաբերում է այն օրգանին, որն ինքն արդեն ունի գծագրում, հարցը կարող է փոխանցել իր զուգընկերոջը՝ առանց նշելու, որ օրգանի համար է փոխանցում,թիմակիցն ինքը պետք է գլխի ընկնի։

Եթե  ընկնում է այնպիսի հարց, որի պատասխան-օրգանը երկուսն էլ ունեն, ապա 3 այդպիսի քարտերի ճիշտ պատասխանելուց ու հավաքելուց հետո, այն հնարավոր է փոխարինել մեկ անհրաժեշտ օրգանով։  Երբ զույգերից որևէ մեկը հավաքում է գծապատկերի ողջ օրգանները, նա դուրս է գալիս շղթայից և անցնոմ իր թիմակցին օգնելու և միասին ենշարունակում խաղը և միասին են տալիս ճիշտ պատասխաններ, ինչպես նաև լրացուցիչ ճիշտ պատասխաններով խաղաքարտերը փոխանցվում է խաղընկերոջը։

Զույգից 2 մասնակցի գծապատկերների ամբողջական ավարտը ազդարարում է զույգի հաղթանակը։ Զույգը հաղթում է նաև, երբ խաղաքարտերն ավարտվել են և միասին ունեն ավելի շատ հավաքված օրգան քան մրցակիցները։

Կոսմո էքսկուրսիա
Մասնակիցների քանակ 2-4 Տիեզերքին ծանոթանալու հրաշալի միջոց։

Խաղում ներառված են խաղաքարտեր, քարտեզ, զառ, մարդուկներ:

Խաղում ներառված խաղաքարտերը փոքրիկին կծանոթացնեն տիեզերական հետաքրքրաշարժ աշխարհին և կստիպեն կատարել հետաքրքիր ու ակտիվ առաջադրանքներ։

Աշխարհի 197 դրոշները
Կանոն N1 – 2 սցենարով մրցում ենք խմբերով

Սցենար 1:

Խաղընկերները խաղի սկզբում բաժանվում են մրցող կողմերի՝  զույգերի կամ թիմերի՝ 3-4 հոգանոց:

Խաղի սկզբում խառնում ենք խաղաքարտերը և պատահականության սկզբունքով բաժանում մրցող կողմերին։

Զույգերով խաղալիս բաժանում ենք 10-ական խաղաքարտ ամեն մասնակցի՝ ընդհանուր 40 խաղաքարտ, իսկ թիմային խաղի ժամանակ 30-ական խաղաքարտ յուրաքանչյուր խմբի։

Խաղի նպատակն է դրոշներին նայելով որքան հնարավոր է ավելի շատ երկրներ կռահել։

Եթե բոլոր խաղաքարտերը բաժանված են, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ՝ հաղթում է ավելի քիչ խաղաքարտ ունեցող մասնակիցը:

Խաղընկերներից որևէ մեկը ձեռքի տակ ունեցած իրեն պատկանող խաղաքարտերը հերթով դրոշի ուղղությամբ ցույց է տալիս իր խաղընկերոջը (խաղընկերներին), իսկ վերջինս պետք է կռահի, թե որ պետությանն է այն պատկանում:

Եթե դրոշը անծանոթ է թիմակցի համար, ապա խաղաքարտը ցույց տվողը կարող է կատարել 1 հուշում, որը գրված է խաղաքարտի վրա (օրինակ, թե որն է մայրաքաղաքը կամ էլ թե որ մայրցամաքում է գտնվում պետությունը)։

Եթե պատասխանը ճիշտ է խաղաքարտը մնում է այդ խմբի մոտ որպես միավոր, եթե սխալ, ապա այն հաջորդ անգամ ևս մեկ հուշման միջոցով անհրաժեշտ է կռահել: Եթե երկրորդ անգամ ևս թիմակիցը չկարողացավ կռահել պետության անվանումը, ապա խաղաքարտը դուրս է գալիս մրցապայքարից և միավոր չի բերում թիմին։

Ամեն խաղաքարտ ցույց տալուց հետո խաղի հերթը անցնում է մյուս խմբին։

Խաղում հաղթում է առավել շատ խաղաքարտ հավաքած կողմը, ընդ որում, եթե խաղը սկսող կողմը կռահել է  ձեռքի տակ ունեցած վերջին խաղաքարտը, իսկ մրցակից կողմը դեռ ունի խաղաքարտ, ապա մրցակից կողմին տրվում է խաղաքարտը բացատրելու մեկ հնարավորություն:

Սցենար 2:

Խաղի կանոնները նույնն են, ինչ առաջին սցենարի դեպքում՝  մեկ տարբերությամբ, յուրաքանչյուր կռահված դրոշ ունի 5 հնարավոր միավոր վաստակելու հնարավորություն։

Այդ դեպքում 1 հուշման փոխարեն հնարավոր է անել 4-ը, յուրաքանչյուր հուշում նվազեցնում է 5 հավանական միավորները 1-ական միավորով։ Եթե 4 հուշումը ստանալուց հետո թիմակիցները միևնույնն է չեն կարողանում կռահել երկրի անունը, ապա խաղաքարտը դուրս է գալիս խաղից՝ առանց միավոր բերելու։

Այս անգամ ևս եթե խաղը սկսող կողմը կռահել է  ձեռքի տակ ունեցած վերջին խաղաքարտը, իսկ մրցակից կողմը դեռ ունի խաղաքարտ, ապա մրցակից կողմին տրվում է խաղաքարտը բացատրելու հնարավորություն:

Խաղում հաղթում է առավել շատ միավորներ հավաքած կողմը:

Կանոն N2 – 5 սցենարով

Կանոնների այս տարբերակը ամենահետաքրքիրն է՝ հատկապես աշխարհագրասերների համար, քանի որ հարկավոր է պարզել գիտելիքները երկրների անվանումների (սցենար 1), պաշտոնական լեզուների (սցենար 2), արժույթի (սցենար 3) և մայրաքաղաքների (սցենար 4), ինչպես նաև մայրցամաքի տեղայնության մասին (սցենար 5) ։

Խաղի սկզբում խառնում ենք խաղաքարտերը և կախված խաղի մասնակիցների քանակից՝ պատահականության սկբունքով շարում ենք սեղանին։

Խաղը հնարավոր է խաղալ 2-10 հոգով, յուրաքանչյուր մասնակցի քանակին համապատասխանաբար խաղաքարտերը սեղանին շարում ենք 10-ական քանակությամբ՝ օրինակ. 20 խաղաքարտ երբ 2 հոգի է խաղում և 80՝ երբ 8 հոգի է խաղում։

Խաղի մասնակիցները նախապես պայմանավորվում են, թե խաղաքարտի վրայի որ ինֆորմացիայի շուրջ է սկսելու մրցավեճը (պետության անվանում, լեզու, արժույթ, մայրաքաղաք, մայրցամաք)։

Մրցող կողմերը սեղանին դրված դրոշներին նայելով պետք է գտնեն իրենց ավելի հայտնի պետության դրոշը և ասեն, թե օրինակ որն է այն, ինչ արժույթ ունի, որն է պաշտոնական լեզուն կամ այդ երկրի մայրաքաղաքը։

Պատասխանը հնչեցնելուց հետո ընտրած խաղաքարտը շրջում ենք, որ տեսնենք ճիշտ էր արդյոք այն: Ճիշտ պատասխանի դեպքում խաղաքարտը անցնում է տվյալ մասնակցին։

Եթե նույն դաշտում առկա է երկու պատասխան (օրինակ երբ պետությունը ունի երկու պաշտոնական լեզու, բայց մեկն են ճիշտ կռահել), ապա անգամ դրանցից մեկի ճիշտ պատասխանը միավոր է բերում մասնակցին, և խաղաքարտը մնում է նրա մոտ։

Հաղթում է այն մասնակիցը, ով ամենաշատ խաղաքարտերն է հավաքել սեղանին դրված խաղաքարտերի ավարտվելուց հետո կամ երբ կողմերը խաղը ավարտելու համաձայնության են եկել, և այդ պահին մասնակիցներից որևէ մեկն ունի ամենաշատ հավաքած խաղաքարտերը:

Կանոն N3 – 1 սցենարով

Խաղի այս սցենարը առավել հետաքրքիր և բարդ է դարձնում խաղը։

Կանոնները նույնն են, ինչ երկրորդ կանոնում, միայն մեկ տարբերությամբ՝ խաղաքարտի սեփականատերը դառնալու համար հարկավոր է ճշգրիտ ասել խաղաքարտի միանգամից մի քանի բաղադրիչ 2, 3 կամ 4՝ ըստ մասնակիցների որոշման:

Կանոն N4 – 2 սցենարով մրցում ենք անհատական

Խաղի տրամաբանությունը կառուցում ենք երկրի տարածքի մեծության վրա (սցենար 1) կամ բնակչության քանակի (սցենար 2)։

Խաղը սկսելուց առաջ խաղի մասնակիցներին բաժանում ենք 4-ական խաղաքարտ, իսկ խաղասեղանին դնում ենք մեկ խաղաքարտ այնպես, որ դրոշը լինի երևացող կողմում։

Խաղը առաջինը սկսող մասնակիցը սեղանին դրված խաղաքարտի աջ կողմում է դնում իր առջև դրված խաղաքարտերից այն մեկը, որի վրա նշված տարածքի կամ բնակչության թիվը, ըստ իրեն, ավելի մեծ է, քան սեղանին դրված խաղաքարտինը: Եվ հակառակը՝ սեղանին դրված խաղաքարտի ձախ կողմում է դրվում, երբ ավելի փոքր է թիվը:

Դրանից հետո խաղաքարտերը շրջվում են դեպի թվերի կողմը՝ հասկանալու համար՝ խաղաքարտերը ճիշտ դիրքում են դրված, թե ոչ:

Եթե խաղաքարտը դրվել է ճիշտ դիրքում, խաղի իրավունքը անցնում է մյուս մասնակցին, եթե ոչ, ապա հարկավոր է ուղղել դրված խաղաքարտերը ճիշտ հերթականությամբ և մեկ խաղաքարտով ևս ավելացնել սեփական խաղաքարտերը, որից հետո միայն հաջորդ մասնակիցը կարող է քայլ կատարել:

Երբ խաղաքարտը չի դրվում խաղաքարտերի շղթայի սկզբում կամ վերջում, խաղաքարտի համար տեղ բացելու համար հարկավոր է տեղաշարժել շարքում գտնվող մնացած խաղաքարտերը։

Խաղը կհաղթի այն մասնակիցը, ով առաջինը կազատվի իր առջև դրված բոլոր խաղաքարտերից:

Էվրիկա
Խաղը սկսում ենք, երբ խաղի մասնակիցներին նախապես տրամադրվել է յոթական խաղաքարտ։ Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը: Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը իրենց առջև պետք է դրված թողնեն այնպես, որ թվականները լինեն փակ կողմում, իսկ իրադարձությունները իրենց առջև: Խաղը կարելի է խաղալ պտուտակով կամ առանց դրա օգնության։ Խաղը առանց պտուտակի խաղալու դեպքում խաղի սկզբում պատահական մեկ խաղաքարտ դրվում է սեղանին՝ կրկին թվականը փակ վիճակում:

Խաղը առաջինը սկսող մասնակիցը սեղանին դրված խաղաքարտի աջ կողքին է դնում իր մոտ եղած խաղաքարտերից այն մեկը, որի վրա նշված իրադարձությունն, ըստ իրեն, ավելի ուշ է տեղի ունեցել, քան սեղանին դրված խաղաքարտինը: Եվ հակառակը՝ սեղանին դրված խաղաքարտի ձախ կողմում է դրվում ավելի շուտ կատարված իրադարձության խաղաքարտը: Դրանից հետո խաղաքարտերը շրջվում են թվականների կողմը՝ հասկանալու համար՝ խաղաքարտերը ճի՞շտ դիրքում են դրված, թե՞ ոչ: Եթե խաղաքարտը դրվել է ճիշտ դիրքում, խաղի իրավունքը անցնում է մյուս մասնակցին, եթե ոչ, ապա հարկավոր է ուղղել դրված տարեթիվը ճիշտ հերթականությամբ և մեկ խաղաքարտով լրացնել սեփական խաղաքարտերը չբացված կծիկից, որից հետո միայն հաջորդ մասնակիցը կարող է կատարել քայլ: Երբ խաղաքարտը չի դրվում խաղաքարտերի շղթայի սկզբում կամ վերջում, խաղաքարտի համար տեղ բացելու համար հարկավոր է տեղաշարժել շարքում գտնվող մնացած խաղաքարտերը։

Պտուտակով խաղալիս կանոնները նույնն են, այն տարբերությամբ, որ պտտելով սլաքը, կարելի է մեկ խաղաքարտից ազատվելու հնարավորությունը կրկնապատկել կամ եռապատկել, այսինքն՝ մինչ հաջորդ մասնակցի քայլը ազատվել միանգամից 2 կամ 3 խաղաքարտից: Խաղը կհաղթի այն մասնակիցը, ով առաջինը կազատվի իր բոլոր խաղաքարտերից: Եթե բոլոր խաղաքարտերը բաժանված են մինչև վերջ, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ՝ հաղթում է ավելի քիչ խաղաքարտ ունեցող մասնակիցը:

Դեպի դպրոց
ԴԵՊԻ ԴՊՐՈՑ նախատեսված է 5-7 տարեկան նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:

Խաղի մեջ ներառված են 100 վարժություններով խաղաքարտեր, որոնք կարող են օգտագործվել բազմակի՝ շնորհիվ իրենց հատուկ թաղանթապատ արտաքին շերտի։ Խաղն ուսուցողական է, զարգացնում է երեխայի տրամաբանությունը, ուշադրությունը, լեզվամտածողությունը, հիշողությունը, աշխարհընկալումը և նուրբ շարժողական հմտությունները։ Խաղի ավարտին կարելի է պարզապես մաքրել կատարված առաջադրանքերը և կրկին խաղալ։

Ներառում է 100 լամինացված խաղաքարտ և մաքրվող մարկեր։

ԲԻԳ պստիկ Քրիստոնեություն
BIG պստիկ խաղը նախատեսված է 6 տարեկանից բարձր՝ կարդալ իմացող փոքրիկների և մեծերի համար: Այն ավելի հետաքրքիր է հատկապես 8-12 տարեկան փոքրիկներին:

Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են խաղը:

Խաղն առաջինը կսկսի մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ տարիքի աճման սկզբունքի` հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով:

Խաղում ներառված խաղաքարտերի վրա գրված են թեմատիկ հարցեր և պատասխանների երկու տարբերակ՝ յուրաքանչյուր հարցի համար, որոնցից մեկը պարտադիր ճիշտ է, այդ պատճառով խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված հարցերը չերևան:

10 քայլանի մրցուղու վրա մեկ քայլ կատարելու համար հարկավոր է ճիշտ պատասխանել ընտրած խաղաքարտի երեք հարցերից առնվազն երկուսին, իսկ եթե պատասպաններից երեքն էլ ճիշտ են, ապա խաղի մասնակիցը կատարում է երկու քայլ: Մասնակիցը քայլ չի կատարում, եթե խաղաքարտի հարցերից ճիշտ է պատասխանել մեկ հարցի կամ ընդհանրապես չի տվել ճիշտ պատասխան: Խաղաքարտի հարցերին պատասխանելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:

Խաղում հաղթում է այն մասնակիցը՝ ում խաղաքարը առաջինն է հասնում եզրագծին: