պատմություն

«Հոլ» ընկերությունը ստեղծում է ժամանցային և ինտելեկտուալ խաղեր՝ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Հայկական արտադրության խաղերն ունեն տարիքային հստակ բաժանումներ՝ մինչև 3 տարեկան, նախադպրոցական և դպրոցական տարիքից մինչև 100 տարեկան բոլոր «երեխաների» համար: Բացի այդ, խաղերը նախատեսված են և՛ աղջիկների, և՛ տղաների համար: Հոլ խաղերը զարգացնում են լեզվամտածողությունը, շփման ունակությունները, ուշադրությունը, կողմնորոշվելու հմտությունները, տրամաբանությունն ու աշխարհընկալումը, և իհարկե ապահովում են հաճելի ժամանցը: Ստեղծման ողջ գործընթացին մասնակցում են հոգեբաններ, ուսուցիչներ և այլ փորձառու մասնագետներ:

Խաղերի մեծ մասը թիմային են, որոնց միջոցով կարելի է ապահովել ջերմ ընտանեկան մթնոլորտը։

Հոլ՝ միշտ խաղի մեջ 💙