Թատրոնիկ ՊՈՒԿ ՏԻՊՈՒԿ 2 հեքիաթ

0 out of 5

7,300 դրամ

Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել մի անգամից 2 ներկայացում, որոնց հեղինակն է Պուկ Տիպուկ սիրված ֆիլմաշարի համապրոդյուսեր և սցենարիստ Անդրանիկ Իսահակյանը։

Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Իսկ Թիթին փոքրիկին կօգնի տեղափոխվել Պուկ Տիպուկի հեքիաթային անտառ և կհուշի՝ ինչպես բեմադրել «Ամենալավ դեղը» և «Մայրիկի ժպիտը» ուսուցողական հեքիաթները։

Դե ինչ, ներկայացումը սկսվում է։

Նկարագրություն

Բարի գալուստ ԹԱՏՐՈՆԻԿԻ

կախարդական աշխարհ: Այս զարմանահրաշ արտադրանքը փոքրիկ ռեժիսորների համար բերում է բազմաթիվ առավելություններ և բացում է դռները դեպի երևակայական աշխարհ:
Սեղանի թատրոնը կոմպակտ բեմ է, որի վրա ծավալվում են բազմազան պատմություններ:  Երեխան միաժամանակ դառնում է ռեժիսոր, դերասան և հանդիսատես:   Նրանք կարող են բացի նախապես ձայնագրված ներկայացումները, ստեղծել իրենց սեփական փոքրիկ ներկայացումները և կենդանացնել կերպարները` գործի դնելով երևակայությունը։
Սեղանի թատրոնի առավելություններն անսահման են։ Նախևառաջ այն երեխաների մեջ խոսքի և լեզվական հմտությունները զարգացնելու հիանալի միջոց է։  Նրանք կարող են արտահայտել իրենց մտքերը, հույզերն ու գաղափարները, իհարկե, կերպարների երկխոսության միջոցով:  Նման վարժությունները օգնում են զարգացնել բառապաշարը, տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական մոտեցումը խնդիրների լուծմանը: Երկրորդ՝ սեղանի թատրոնը զարգացնում է սոցիալական հմտություններն ու հաղորդակցման կարողությունները։
Խաղի ընթացքում երեխաները սովորում են շփվել միմյանց հետ, կիսվել դերերով, լսել և հարգել ուրիշների կարծիքը:  Նրանք սովորում են աշխատել որպես թիմ, զարգացնել կարեկցանքը և սովորում են կառուցողական ճանապարհով լուծել կոնֆլիկտները:
Եվ, իհարկե, սեղանի թատրոնը նպաստում է երեխաների ստեղծագործական մտածողության  զարգացմանը։  Նրանք կարող են պատմություններ հորինել, ստեղծել յուրահատուկ կերպարներ և բեմում կյանքի կոչել իրենց ամենահզոր գաղափարները:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.7 կգ