ԶԱՆԳԻ զրանգի

4,400 դրամ

Խաղը ստուգում է ուշադրությունն ու արագությունը։ Կարող եք խաղալ ինչպես ընտանիքով, այնպես էլ՝ ընկերներով։ Այն զվարճալի է ու ժամանցային։

Կարգավիճակ: ռետրո խաղ

Նկարագրություն

Խաղի սկզբում բոլոր խաղաքարտերը հավասար քանակությամբ բաժանում ենք մասնակիցների միջև, իսկ եթե խաղաքարտերը 3 կամ 6 հոգով խաղալիս հավասարապես հնարավոր չէ բաժանել, համապատասխանաբար ավելացած 1 և 4 հատ խաղաքարտերը կարող եք նախապես հանել և հետո նոր սկսել խաղը։ Մասնակիցները խաղաքարտերը դնում են ինրենց առջև փակ վիճակում՝ մրգերը դեպի գետին, իսկ խաղաքարտերի մեջտեղում դրվում է զանգը։ Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը և այդպես շարունակ։ Մասնակիցները հերթականությամբ սկսում են բացել խաղաքարտերը և դնել իրենց փակ խաղաքարտերի առաջ այնպես, որ առաջին խաղաքարտը տեսնեն մնացած մասնակիցները և ոչ թե խաղաքարտ բացողը, իսկ ամեն հաջորդ բացված խաղաքարտ յուրաքանչյուր մասնակից պետք է դնի իր նախորդ բացած խաղաքարտի կամ խաղաքարտերի վրա։
Զանգին հարկավոր է հարվածել այն ժամանակ, երբ նկատում եք, որ բացված խաղաքարտերի վրա առկա է 5 նույն միրգը, ընդ որում, դա պետք է անել որքան հնարավոր է արագ։ 5 նույն մրգից կարող է ստացվել վերջին բացված խաղաքարտերի վրրայի մրգերի գումարային արդյունքից՝ օրինակ 2 և 3 խաղող կամ երկու հատ 1-ական և մեկ հատ 3 նուռ ունեցող խաղաքաքարտեր կամ միանգամից  միատեսակ միրգ պարունակող խաղաքարտը։
Առաջինը զանգին հարվածող մասնակիցը վերցնում է այդ պահի դրությամբ բոլոր մասնակիցների բացած խաղաքարտը և իր բացած խաղաքարտերի հետ միասին դնում իր փակ խաղաքարտերի տակ՝ կրկին փակ վիճակում, իսկ թե այլևս խաղաքարտ չուն այդ մասնակիցը, ապա պարզապես շրջում է և դնում իր առջև փակ վիճակում։
Եթե նույն մրգի գումարային արժեքը փոքր է 5-ից կամ գերազանցում է, և որևէ մասնակից սխալմամբ հարվածում է զանգին, ապա վերջինս պարտավորվում է իր փակ խաղաքարտրից մեկ հատ տալ որևէ մասնակցի՝ ում կամնա։ Իսկ եթե նա արդեն իսկ չունի խաղաքարտ, ապա լքում է խաղը։
Այն մասնակիցը, ում փակ խաղաքարտերը ավարտվում են լքում է խաղը, բացառությամբ մեկ դեպքի, երբ խաղի  բնականոն ընթացքի ժամանակ բացվել է վերջին փակ խաղաքարտը և դեռ չի հասել իր հերթական խաղաքարտ բացելու հերթը, այսինքն, նա այնքան ժամանակ է խաղում և հնարավորություն ունենում հարվածել զանգին, մինչև իր խաղաքարտ բացելու հնարավորությունը չի եկել կրկին։
Խաղը հաղթում է բոլորից շատ փակ խաղաքարտ ունեցող մասնակիցը։
💡 Ներառում է 100 խաղաքարտ և խաղային զանգ։

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 1 կգ
Տարիք

Սեռ

Բրենդ

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “ԶԱՆԳԻ զրանգի”-ի մեջ