Ես երբեք

0 out of 5

4,900 դրամ

Նկարագրություն

Ողջույն երիտասարդ՝ առնվազն հոգով։ Ես Կախարդն եմ՝ «Ես երբեք» խաղի պաշտոնական ներկայացուցիչը։ Եկել եմ մի փոքր կյանքդ կախարդանքով լցնելու, բայց հուսամ չես սպասում «աբրակադաբրաների»։ Մենք միասին խաղալու ենք «Ես երբեք․․․» նույն ինքը միջազգային ճանաչում ունեցող ՝ Never have I ever․․․ խաղի մի քիչ կախարդական տարբերակը։ Սկսեմ կանոններից, թե՞ լավ կողմերից․․․Եկեք սկսենք լավ կողմերից (ոչ ոք կանոններ չի սիրում):

Խաղի բուն նպատակը ընկերական հավաքներն աշխուժացնելն ու ջերմ պահեր ստեղծելն է։ Մեկ այլ նպատակ է նաև խաղացողներին անկեղծացնելը․․․Բացի դա, ասում են մեր օրերում ստեղծարար մարդու պահանջարկը մեծ է։ Դե ես էլ՝ ձեր խոնարհ ծառա Կախարդս պատրաստվում եմ զարգացնել ձեր ստեղծարարությունը ու միաժամանակ բացել ձեր աչքերը կյանքի այնպիսի երևույթների շուրջ, որոնց հետ դեռևս չեք ծանոթացել․․․Չէ պետք չի վախենալ, հավես ա լինելու (եթե բոբո ձյաձյաների հետ չեք խաղում)․․․

Հիմա մի քիչ թվերով խոսենք։ Խաղն ունի 2 բաժին՝ «Ես երբե             ք․․․» և «Կախարդ»-ը, որոնցից յուրաքանչյուրում կա 100 համարակալված խաղաքարտ։ «Ես երբեք․․․» բաժնի յուրաքանչյուր խաղաքարտ ունի իր քույր խաղաքարտը ինձ՝ Կախարդիս մոտ՝ ըստ համարակալման։ Խաղը սկսվում է «Ես երբեք․․․» բաժնից խաղաքարտ քաշելով։ Նրանք ովքեր կատարել են խաղաքարտի վրա գրվածը իրենց կյանքի որևէ փուլում՝ ծալում են մատը, ովքեր չեն կատարել՝ գալիս են ինձ մոտ՝ կախարդանքի ուժը զգալու։ Վերցնելով «Ես երբեք․․․» խաղաքարտի համարին համապատասխան խաղաքարտը ինձնից՝ մեր «դեռևս անփորձները» կատարում են իմ առաջարկները՝ կախարդանքն իրականացնելու համար։ Առաջադրանքը կատարելուց հետո անփորձները կախարդվում ու դառնում են փորձառու, և կարող են ծալել մատը։

Հա՜, մոռացա ասել, հաղթում է ամենաշատ ծալած մատներով խաղացողը, այլ կերպ ասած՝ ամենաշատ կյանք տեսածն ու ամենահամարձակը։ Հիմա կասեք մենք լավագույն դեպքում 20 մատ ունենք, բայց նենց էլ չի 20-ն էլ ծալելու եք։ Յուրաքանչյուր 10 մատ լրանալու դեպքում մի տեղ գրանցեք էլի (զգացի՞ք՝ արդեն բացվեցի, անցա ոչ գրական ոճի)․․․Ստեղծագործ եղե՛ք, ստեղծագործ․․․

Լավ կլինի փակ տարածքում խաղանք ու կախարդենք, ու ընկերներով, որ մագլները անիմաստ չանհանգստանան․․․Զգուշացնում եմ՝ ոչ այնքան մտերիմ մարդկանց հետ խաղալու դեպքում հնարավոր են անհարմար պահեր, հետո չասեք չեմ ասել․․․ Մեկ-մեկ համացանցից օգտվելու, գույների, մկրատների ու զիզի-բիզի բաների կարիք եք ունենալու, դրա համար լավ կլինի խաղալ տանը կամ էլ մի կերպ յոլա կգնաք․․․ Ստեղծագործ եղե՛ք, ստեղծագործ․․․

ԿԱՐԵՎՈՐ

  1. Եղեք անկեղծ, որ հավես անցնի։
  2. Կախարդը ոչ բոլոր դեպքերում է կարողանալու ձեզ օգնել։

Դե լավ, շատ չերկարացնեմ, մենք դեռ լաաա՜վ ճանաչելու ենք իրար։ Սպասում եմ ձեզ ինձ մոտ․․․

Ստեղծագործ եղե՛ք, ստեղծագործ․․․

 

 

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.487 կգ
Չափսեր 16 × 16 × 8 սմ