Ես ու Դու

0 out of 5

4,900 դրամ

Խաղը նախատեսված է այն բոլոր զույգերի համար, ովքեր ցանկանում են՝

  • իմանալ, թե որքան լավ են ճանաչում զուգընկերոջը,
  • բացահայտել միմյանց մասին ամենակարևորը,
  • ամրապնդել հարաբերությունները, ուժեղացնել վստահությունը միմյանց հանդեպ,
  • ճանաչել միմյանց ընդհանուր ու տարբեր կողմերը,

և իհարկե հրաշալի ժամանց ունենալ միասին:

Նկարագրություն

Տուփում ներառված են՝

  • մաքրվող մակերես ունեցող  100 խաղաքարտ՝ 50 հատ մեկ զուգընկերոջ համար, 50 հատ՝ մյուսի,
  • 2 գունավոր նշիչ,
  • սիրո գործակիցը ցույց տվող ջերմաչափ։ 

 

Զուգընկերներից յուրաքանչյուրը պետք է վերցնի խաղաքարտերի իր կապոցը և գունավոր նշիչի (մարկերի) օգնությամբ յուրաքանչյուր խաղաքարտի վրա լրացնի դրանք՝ նախ իր անունից, հետո՝ զուգընկերոջ անունից: Պատասխանները պետք է լինեն հնարավորինս անկեղծ՝ սիրո գործակցի ավելի ճիշտ արդյունք ստանալու նպատակով։ 

 

Բոլոր հարցերին պատասխանելուց հետո սկսում եք համեմատել միմյանց պատասխանները: 

Եթե երկու կողմերն էլ ճիշտ են կռահել զուգընկերոջ պատասխանը, ապա ստանում են մեկ ընդհանուր միավոր նույն խաղաքարտի համար և չեն ստանում միավոր, եթե կողմերից մեկը կամ երկուսը միաժամանակ սխալ են կռահել զուգընկերոջ պատասխանը:* Միավոր հավաքած խաղաքարտերը (նույն խաղաքարտից մեկը միայն) հարկավոր է առանձին դնել՝ հաշվելու համար: 

Վերջում պետք է հաշվել հավաքած միավորները, ստացած թիվը նշել ջերմաչափի վրա և տեսնել՝ որքան բարձր է ձեր սիրո ջերմաստիճանը:

 

Ու թող հաղթի ՍԵՐԸ

 

*Վերջին՝ 50-րդ հարցը նախատեսված է միայն մեկ կողմի պատասխանի համար և ավտոմատ կերպով զույգին ապահովում է 1 միավոր՝ անկախ պատասխանների ընդհանուր կամ տարբեր լինելուց:

 

Սիրո գործակից Նշանակություն
0-15 միավոր Սերն ԱՐԹՆԱՆՈՒՄ է
16-35 միավոր Սերն ՈՒԺԵՂԱՆՈւՄ է 
36-50 միավոր Սերը ԹԵԺ Է

 

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.4 կգ