Նկարագրություն

Խաղը սկսում ենք, երբ խաղի մասնակիցներին նախապես տրամադրվել է յոթական խաղաքարտ։ Խաղը սկսում է խաղաքարտերը բաժանող մասնակիցը: Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը իրենց առջև պետք է դրված թողնեն այնպես, որ թվականները լինեն փակ կողմում, իսկ իրադարձությունները իրենց առջև: Խաղը կարելի է խաղալ պտուտակով կամ առանց դրա օգնության։ Խաղը առանց պտուտակի խաղալու դեպքում խաղի սկզբում պատահական մեկ խաղաքարտ դրվում է սեղանին՝ կրկին թվականը փակ վիճակում:

Խաղը առաջինը սկսող մասնակիցը սեղանին դրված խաղաքարտի աջ կողքին է դնում իր մոտ եղած խաղաքարտերից այն մեկը, որի վրա նշված իրադարձությունն, ըստ իրեն, ավելի ուշ է տեղի ունեցել, քան սեղանին դրված խաղաքարտինը: Եվ հակառակը՝ սեղանին դրված խաղաքարտի ձախ կողմում է դրվում ավելի շուտ կատարված իրադարձության խաղաքարտը: Դրանից հետո խաղաքարտերը շրջվում են թվականների կողմը՝ հասկանալու համար՝ խաղաքարտերը ճի՞շտ դիրքում են դրված, թե՞ ոչ: Եթե խաղաքարտը դրվել է ճիշտ դիրքում, խաղի իրավունքը անցնում է մյուս մասնակցին, եթե ոչ, ապա հարկավոր է ուղղել դրված տարեթիվը ճիշտ հերթականությամբ և մեկ խաղաքարտով լրացնել սեփական խաղաքարտերը չբացված կծիկից, որից հետո միայն հաջորդ մասնակիցը կարող է կատարել քայլ: Երբ խաղաքարտը չի դրվում խաղաքարտերի շղթայի սկզբում կամ վերջում, խաղաքարտի համար տեղ բացելու համար հարկավոր է տեղաշարժել շարքում գտնվող մնացած խաղաքարտերը։

Պտուտակով խաղալիս կանոնները նույնն են, այն տարբերությամբ, որ պտտելով սլաքը, կարելի է մեկ խաղաքարտից ազատվելու հնարավորությունը կրկնապատկել կամ եռապատկել, այսինքն՝ մինչ հաջորդ մասնակցի քայլը ազատվել միանգամից 2 կամ 3 խաղաքարտից: Խաղը կհաղթի այն մասնակիցը, ով առաջինը կազատվի իր բոլոր խաղաքարտերից: Եթե բոլոր խաղաքարտերը բաժանված են մինչև վերջ, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ՝ հաղթում է ավելի քիչ խաղաքարտ ունեցող մասնակիցը:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 1 kg

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “Էվրիկա”-ի մեջ