Ֆուտբոլ 10 Բառախաղ

0 out of 5

5,900 դրամ

ՖՈՒՏԲՈԼ 10 բառախաղը մեր ամենապահանջված ինտելկտուալ խաղի ֆուբոլային տարբերակն է:

Տուփում կան խաղաքարտեր, կանոնների թերթիկ և մեկ ավազի ժամացույց:

Մասնակիցները պետք է 1 րոպեի ընթացքում հնարավորինս շատ բառեր բացատրեն՝ չօգտագործելով գուշակվելիք բառի անմիջապես ներքևում գրված՝ արգելված բառերը:

Խաղը հրաշալի միջոց է ժամանցն ու գիտելիքի ձեռքբերումը համատեղելու, միտքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արգելքներ հաղթահարելու համար: Սա խաղմարտահրավեր է, որը կարող են ընդունել և որին կարող են մասնակցել բոլորը՝ թե ֆուտբոլային «գերազանցիկները», թե ֆուտբոլի մեծ աշխարհում առաջին քայլեր անողները. չէ՞ որ ինտելեկտը գնահատական չի հարցնում:

Նկարագրություն

Մասնակիցներ

Խաղը կարող է սկսվել, եթե կա առնվազն չորս մասնակից: Խաղը թիմային է, կարող ենք խաղալ ինչպես 2-ական, այնպես էլ մրցակցությունը սրելու համար երեք և ավելի թիմերով՝ յուրաքանչյուր թիմում ներառելով առնվազն երկու մասնակից:

Խաղի սկիզբը

Թիմերով նստում ենք միմյանց դիմաց՝ մեր առջև դնելով խաղաքարտերը: Խաղաքարտերը դնում ենք այնպես, որ տեսանելի չլինեն գրված բառերը: Թիմի մասնակիցներից մեկը վերցնում է որևէ խաղաքարտ, շրջում ավազե ժամացույցը և մեկ րոպեի ընթացքում թիմակիցներին սկսում բացատրել խաղաքարտի վրա գրված գլխավոր բառը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Բառը բացատրելուց առաջ մասնակիցը պետք է մտքում ընթերցի անմիջապես նրա տակ գրված երեք արգելված բառերը: Այս բառերը նա չպետք է գործածի գուշակվելիք բառի բացատրության ընթացքում, ինչպես նաև չի թույլատրվում օգտագործել ո՛չ գուշակվելիք, ո՛չ արգելված բառերի բառարմատները կամ օտարալեզու տարբերակները: Եթե հաջողվում է մեկ րոպեի ընթացքում կռահել երեք բառն էլ, խաղացողը անմիջապես վերցնում է հաջորդ խաղաքարտը և այդպես շարունակում մինչև ժամանակի ավարտը: Յուրաքանչյուր կռահված բառ թիմին բերում է մեկ միավոր: Սակայն, եթե խաղի ընթացքում մասնակիցը գործածել է արգելված բառերից որևէ մեկը, բառարմատ կամ օտարալեզու տարբերակ, ապա միավոր ոչ միայն չի տրվում, այլև խաղացողը հնարավորություն չի ստանում վերցնել հաջորդ խաղաքարտը:

Յուրաքանչյուր կռահած բառ բերում է 1 միավոր, իսկ խաղում հաղթում է այն թիմը, ով խաղի ավարտին ունի ավելի շատ միավոր կամ առաջինն է հատել նախապես ամրագրած միավորների շեմը, ընդ որում, բացատրելու վերջին իրավունքը տրվում է այն թիմին, ով խաղի ընթացքում բոլոր շրջաններին վերջինն է ստացել բացատրելու հնարավություն։

Եթե կասկածամիտ եք և չեք վստահում ձեր մրցակից թիմին, ապա ձեզնից որևէ մեկը կարող է պարզապես կանգնել խաղացող մասնակցի կողքին և հետևել նրան: Կանոնները ավելի խստացնելու համար կարող եք նաև արգելել մրցակից թիմին կիրառել մնջախաղի վարպետությունը կամ ցուցադրել կռահվելիք բառը, եթե այն առկա է շրջակայքում։

Իսկ քանի որ կանոնները խախտելու համար են, ստեղծե՛ք կանոնների ձեր տարբերակը՝ օրինակ մեկ խաղաքարտի վրա եթե կռահել եք երկու բառ, իսկ երրորդը դժվարանում եք, կարող եք վերցնել նոր խաղաքարտ:

Մաղթում ենք ձեզ ուրախ և հետաքրիր ժամանց:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.6 կգ