- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Տուփի կողքի համար
📦 Խաղում ներառված են
100 թեմատիկ խաղաքարտ
100 տառերով քարտեր
Պտուտակ
Ավազի ժամացույց
Աբլոժկայի վրա
👥 Խաղացողների քանակը դարձու 2-5
Խաղը կազմված է ռաունդներից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 1 րոպե։
⚙️ Խաղի մեկնարկ։
Տառերով քարտերը բաժանվում են խաղացողների միջև հավասար քանակությամբ ( 3 մասնակիցների դեպքում` 33-ական), իսկ թեմատիկ խաղաքարտերը դրվում են առանձին տրցակներով՝ ըստ թեմայի։
Յուրաքանչյուր խաղացող իր ձեռքում պահում է 3 քարտ իսկ մնացած քարտերը դրվում են իր անձնական կույտում՝ փակ վիճակում։
▶️ Խաղի ընթացքը։
Խաղացողներից որևէ մեկը պտտում է սլաքը, հասկանալու համար, թե որ խաղաքարտն է պետք շրջել, ինչից հետո վերցնում եք համապատասխան պատկերով թեմատիկ քարտ։
Քարտը դնում եք սեղանի կենտրոնում այնպես, որ բոլորը տեսնեն, որից հետո շրջում եք ավազի ժամացույցը։
⚡️ Հիմնական խաղը
Բոլոր խաղացողները միաժամանակ սկսում են խաղալ։
Պետք է ասել այնպիսի բառեր, որոնք՝
համապատասխանում են թեմատիկ քարտի թեմային
սկսվում են քո ձեռքի տառերից որևէ մեկով
👉 Օրինակ
Կատեգորիա՝ «կենդանիներ»
Տառ՝ «Ս»
Պատասխան՝ «սկյուռ» / «սարդ» / «սագ»
Եթե ճիշտ բառ եք ասում․ ապա ազատվում եք այդ քարտից և դնում այդ տառի քարտը սեղանին։
Անմիջապես վերցնում նոր տառ սեփական կույտից ու շարունակում խաղալ առանց կանգնելու։
⏳ Ռաունդի ավարտ
Երբ ժամանակը վերջանում է → ռաունդը ավարտվում է։
Հաջորդ խաղացողը սկսում է նոր ռաունդ (պտուտակի պտույտ + նոր քարտ)
🏆 Խաղի ավարտ
Խաղը շարունակվում է, մինչև
խաղացողներից մեկի տառերի քարտերը վերջանան։
Այդ խաղացողը հաղթում է։
❗️ Կարևոր է հիշել։
Բոլորը խաղում են միաժամանակ, ոչ թե հերթով։
Պետք է խոսել արագ, առանց կանգնելու։
Մասնակիցների հնչեցրած բառերը կարող են իրար համընկնել ։
Ամեն պատասխանից հետո տառը փոխվում է։
Նույն մասնակցին չի կարելի կրկնել արդեն ասած բառը այլ ռաունդում։
Կարելի է ասել որքան հնարավոր է շատ բառ յուրաքանչյուր ռաունդում։
Լրացուցիչ տեղեկություններ
| Քաշ | 0.5 կգ |
|---|---|
| Չափսեր | 22 × 23 × 7 սմ |
բոլոր խաղերը
3-5 նախադպրոցական
6-11 դպրոցական
Երիտասարդներին
16+
Ժամանցային
Ուսուցողական
Ինտելեկտուալ























