Բերանբացը

0 out of 5

4,900 դրամ

1․ Ընտրեք խաղում ներառված 2 չափսի բերանլայնիչներից որևէ մեկը։
2․ Կրեք բերանլայնիչը շուրթերի և ատամների մեջտեղում, այնպես, ինչպես պատկերված է նկարում։
3․ Հեռացնելու համար սեղմեք և քաշեք այն դնչի հատվածից։
 * Բերանլայնիչը հարկավոր է պահել մաքուր, օգտագործելուց առաջ և հետո այն հարկավոր է լվանալ տաք ջրով և մաքրել չոր կտորով։
Դիտել զամբյուղը

Նկարագրություն

LooՆերառում է․
4 մեծահասակների բերանլայնիչ
2 մանկահասակների բերանլայնիչ
150 խաղաքարտ
ավազի ժամ
Ինչպե՞ս խաղալ․
Ընկերների հետ հավաքվեք սեղանի շուրջ և պատրաստվեք ամենազվարճալի խաղին։
Բաժանվեք խմբերի, վերցրեք բերանլայնիչները և միասին որոշեք, թե ով է սկսելու խաղը ։
Բերանլայնիչով մասնակիցը իր թիմակիցներին պետք է 1 րոպեի ընթացքում բացատրի որքան հնարավոր է շատ նախադասություններ, որոնք գրված են խաղաքարտերի վրա, իսկ խաղընկերը կրկնի նախադասությունը նույնությամբ, ինչպես գրված է խաղաքարտի վրա։ Եթե թիմակիցները կռահել են խաղաքարտի վրայի գրված նախաղադասությունը այդ խաղաքարտը մնում է թիմի մոտ, իսկ խաղաքարտերը, որոնց վրայի նախադասությունը կարդացել են, փորձել են բացատրել, բայց չի հաջողվել կռահել, դուրս են գալիս տրցակից և միավոր չեն բերում թիմին։
Բացատրելիս բերանլայնիչը թույլ չի տալիս շարժել շուրթերը, այդ պատճառով շատ զվարճալի է լինում տեսնել ընկերներին, երբ նրանք դժվարանում են շարժել շուրթերը։
Խաղի ընթացքում յուրաքանչյուր խումբ կարող է բաց թողնել միայն 2 խաղաքարտ։
Երբ տրցակի խաղաքարտերը ավարտվել են, հաղթում է ավելի շատ խաղաքարտ կուտակած կողմը։

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.5 kg
Չափսեր 17 × 17 × 10 cm