8-ամյա փոքրիկի բլոգը
Համացանցը հաստատորեն դարձել է փոքրիկների կյանքի մի մասը, և կան շատ փոքրիկներ, որ այն օգտագործում են ճիշտ և օգտակար։ Նրանցից մեկը՝ մի 8-ամյա փոքրիկ 2013 թվականին բացեց իր բլոգը՝ Marabird (https://marabird.wordpress.com/) անունով։ Բլոգը ստեղծվել է ամերիկաբնակ փոքրիկ Մարայի կողմից։ Մարան հետաքրքված է ուտելիքով, Ամերիկայի պատմությամբ և ճանապարհորդությամբ: Նրա բլոգում նա հիմնականում գրում է կարճ և լրագրողական տեքստեր։ Դրանք հիանալի են Ձեր փոքրիկի հետ կարդալու համար, քանի որ Մարայի պատմությունները ստիպում են, որ ուզենաս ավելի ու ավելի շատ կարդալ։
Արդեն դեռահաս աղջիկը ոչ միայն գրում է իրեն հետաքրքող թեմաների մասին, այլև բարձրաձայնում է կարևոր իրադարձությունների մասին՝ ինչպիսին է Covid-19-ը։ Նա կոչ է անում իր հետևորդներին կրել դիմակներ, լինել զգույշ։
Իսկ եթե դուք սիրում եք կարդալ գրքերի տեսություններ, ապա անպայման կհավանեք Մարայի տեսությունը իր ամենասիրելի գրքի՝ “The Birchbark House”-ի մասին։
Աղբյուրը՝ https://domain.me/top-5-children-bloggers/։
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ