Ինչպե՞ս ժամանակ անցկացնել փոքրիկների հետ ամառվա վերջին օրերին

Ինչպե՞ս ժամանակ անցկացնել փոքրիկների հետ ամառվա վերջին օրերին

Ամառը վերջանում, հետևաբար նաև Ձեր ազատ ժամանակը, որը կարող էիք օգտագործել Ձեր փոքրիկների հետ։ Ամառը վերջանում է, բայց շոգը դեռ իր դիրքերը չի զիջում, ինչը նշանակում է, որ երեխայի հետ բակում ժամանցը կազմակերպելը մի փոքր անհարմար կլինի։ Այդ իսկ պատճառով, մեր թիմը առաջարկում է տանը փոքրիկի հետ խաղալու համար նախատեսված զվարճալի խաղեր, որոնք միասին վառ հիշողություններ ստեղծելու և մի լավ ուրախանալու ևս մեկ առիթ են։

1․Ժամանցային խաղ՝ Խաբեբա

Խաղի նպատակն է գտնել խաբեբային։ Եթե մասնակիցները կռահում են, որ իրենց խաղընկերը ստում է և դա ճիշտ է լինում, ապա տվյալ մասնակիցը իր ակնոցի վրա կրում է քթի մի հատված։ Խաղը այդպես շարունակվում է մինչև քթերի քանակը ավարտվում է։ Հաղթում է այն մասնակիցը, ով ամենակարճ քիթն է ունենում խաղի վերջում։

Խաղը կարող եք ձեռք բերել այստեղ՝ https://hol.am/product/jamancayin-xax-xabeba/

2․ Խաղ՝ Թռչող հավաբուն

Խաղը խաղում են հետևյալ կերպ․ խաղատուփում առկա տարբեր գույների հավիկներին հավասարաչափ բաժանում են բոլոր մասնակիցներին,իսկ մասնակիցներից ամեն մեկը ընտրում է երեք հավիկի և դնում ավելի առջևում։ Յուրաքանչյուրը նետում է գույներով զառը, և եթե զառի ընկած գույնը համապատասխանում է առաջ դրած հավիկներից որևէ մեկի գույնին, ապա հավիկը դրվում է ցանկացած պահին թռչել կարողացող հավաբնի վրա։ Որ մասնակցի նետելու ընթացքում հավաբունը ցատկում է, այդ մասնակիցն էլ վերցնում է դրա վրայի բոլոր հավիկներին։ Հաղթում է այն մասնակիցը, ում մոտ չի մնում ոչ մի հավիկ։

Խաղը կարող եք ձեռք բերել այստեղ՝ https://hol.am/product/xax-trchox-havabun/

3․ Խաղ՝ Գտնելուկ
57 քարտ, յուրաքանչյուր քարտի վրա՝ 8 պատկեր, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր:
Խաղի նպատակը. գտնե՛լ քարտերի վրա համընկնող պատկերները և առաջինը բարձրաձայնել այն:
Անհրաժեշտ հմտություններն են՝ ուշադրությունն ու արագությունը:
Մասնակիցների նվազագույն քանակը՝ 2, առավելագույնը՝ 8:
Խաղը կարող եք ձեռք բերել այստեղ՝ https://hol.am/product/gtneluk-xax-bolori-hamar/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *