Էկոլոգիապես մաքուր խաղահրապարակ Վարշավայում

Էկոլոգիապես մաքուր խաղահրապարակ Վարշավայում

Գաղտնիք չէ, որ մեր մոլորակը տարեցտարի ավելի ու ավելի է աղտոտվում, և աղտոտվում է գրեթե ամեն ինչ, հատկապես՝ օդը և բնությունը։ Գիտնականները փորձում են գտնել տարբեր միջոցներ, որպեսզի կրճատեն աղտոտվածությունը, որը ոչ միայն վնասում է Երկիր մոլորակին, այլև հենց մարդկանց առողջությանը։ Այդ իսկ պատճառով՝ Վարշավայում, որը համարվում է Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքներից մեկը, փորձագետները ստեղծել են մաքուր օդով խաղահրապարակ փոքրիկների համար։

Այս խաղահրապարակի ամենահետաքրքիր մասն այն է, որ այն մաքուր օդ ստանում է ջրիմուռների միջոցով։ Պարզվում է, որ այդ կանաչ բույսերը ունեն մի օգտակար հատկություն․ նրանք կարողանում են կեղտոտ օդից դուրս հանել անպետք նյութերը և ստանալ մաքուր օդ։ Դրա համար էլ խաղահրապարակի ներսում առկա են մի շարք մեծ խողովակներ՝ լցված կանաչագույն նյութով, որի միջոցով էլ ֆիլտրվում է օդը։

Աշխարհի երեխաների 93% շնչում է աղտոտված օդ և ինչքան շատ լինեն այսպիսի խաղահրապարակները, այդքան ավելի լավ կլի

նի փոքրիկների համար։

Աղբյուրը՝ https://www.euronews.com/green/2021/07/30/a-microclimate-has-been-created-to-keep-these-children-safe-from-air-pollution։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *