Երեխաները և սոցիալական մեդիան

Երեխաները և սոցիալական մեդիան

Աշխարհում, որտեղ երեխաները մեծանում են մեծամասամբ օնլայն տիրույթում անհրաժեշտ է նրանց բացատրել ու սահմանազատել օնլայնն ու ոչ օնլայնը։ Այդ գործում իհարկե ամենամեծ դերն ունեն ծնողները։ Այստեղ պատրաստել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ այս հարցում։

Վարվեք սոցիալական մեդիայի հետ այնպես, ինչպես մյուս բաների հետ Ձեր երեխայի կյանքում։ Դա իրենից ենթադրում է դնել ժամային սահմանափակում, իմանալ ինչ է անում երեխան այդ հարթակներում կամ իմանալ նրա ընկերներին սոցիալական մեդիայում։

Եղեք սոցիալական մեդիաներում Ձեր երեխաների հետ։ Այն ընտանիքները, որոնք խաղում են միասին, նաև սովորում են միասին։ Խաղացեք Ձեր երեխաների հետ վիդեոխաղեր։ Սա լավ ձև է, որպեսզի նրանց պատմեք սպորտի կամ Ձեր սեփական փորձի մասին։

Եթե ուզում եք, որ Ձեր երեխան չանի ինչ-որ կամ հակառակը, չանի ինչ-որ բաներ, ապա դուք ինքներդ պիտի այդպիսինը լինեք։ Երեխայի համար առաջին օրինակը հենց դուք եք։

Երբեք մի օգտագործեք սոցիալական մեդիան կամ օնլայն հարթակը՝ որպես հանգստացնող միջոց։ Դա կախվածություն է առաջացնում, ու յուրաքանչյուր հաջորդ քմահաճություն փոքրիկը անելու է հեռախոսի, պլանշետի կամ սոցիալական ցանցերի համար։

Եղեք հանդուրժող։ Հիշեք, որ երեխաները դեռ երեխա են և չեն հասկանում շատ բաներ։ Նրանք կարող են սխալներ գործել, երբ օգտագործում են սոցիալական մեդիա հարթակները․ կարևոր է լինել հանդուրժող ու բացատրել նրանց իրենց սխալները։

Աղբյուրը՝ https://www.readingrockets.org/article/children-and-media-tips-parents

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *