Ինչպե՞ս խաղալ երեխաների հետ
Սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:
Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցելու կարողություն, ստեղծագործ միտք ու հետաքրքրասիրություն, իմիջիայլոց սրանք 21-րդ դարի աշխատուժի համար շատ կարևոր հմտություններ են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կոչ են անում կառավարություններին խաղը դարձնել նախադպրոցական կրթության հիմք և կարևորել խաղի վրա հիմնված ուսումնառությունը վաղ տարիքից մինչ տարրական դպրոց:
Սա հրատապ առաքելություն է: Մենք գիտենք, որ զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն միասին: Ուրեմն, եկե՛ք խաղանք:
1․ Մարտահրավեր նետե՛ք ինքներդ ձեզ
Սկսե՛ք փոխել ձեր մտածելակերպը: Խաղը ալարկոտների համար չէ: Խաղը շատ օգտակար է երեխաների, ընտանիքների և ամբողջ հասարակության համար: Առավելություն տվե՛ք խաղին՝ լինի դա իրական կյանքում, թվային աշխարհում, թե երկուսում էլ համատեղ։
2. Խրախուսե՛ք ազատ խաղը
Որքան ավելի քիչ վերահսկեք ու կառուցվածքային դարձնեք խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի երեխայի համար: Մի քանի ոգեշնչող ուղղություն տվե՛ք ու թողե՛ք, որ երեխան ինքը ղեկավարի խաղը: Ազատ ու ինքնակառավարվող խաղը երեխաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով ինքնավստահություն և ինքնուրույնություն:
3. Սկսե՛ք ֆիզիկական խաղից:
Կարճ ֆիզիկական խաղը կօգնի ծնողներին համապատասխան տրամադրություն ձևավորել հատկապես աշխատանքային երկար օրվա ավարտից հետո: Ընդամենը 10 րոպե խաղը բավական է, որ սիրտը սկսի ավելի արագ զարկել ու բոլորը սկսեն ծիծաղել: Սա շատ կարևոր է ընտանեկան խաղի ժամանակ:
4. Բազմազանությունը կարևոր է:
Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, սոցիալական, թվային ու մտավոր: Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար: Թույլ տվե՛ք, որ երեխան ինքնուրույն ընտրի խաղի բազմաթիվ տեսակներից՝ ակտիվ խաղ, պատմություններ հորինել, փազլներ, դերային խաղ, ֆանտազիա ու մտածողություն զարգացնող խաղեր և այլն:
Իհարկե, բոլորս էլ սիրում ենք, երբ տունը հավաքված է ու կոկիկ: Դրա համար մենք հավաքում ու մի տեղում ենք պահում բոլոր խաղալիքները: Սակայն երեխաների համար խաղալիքների կույտը թափթփվածություն չէ, դա նրանց համար ստեղծագործ միտք ձևավորելուն օգնող լիքը գործիքներով մի հետաքրքիր միջավայր է: Այս տեսակետն ընդունելը կօգնի իրերին այլ կերպ նայել ու այս ու այն կողմ թափված խաղալիքները որպես խառնաշփոթ չդիտարկել:
6. Մի՛ վախեցեք սխալվելուց:
Երբ միասին եք խաղում ու երեխան սխալվում է, մի՛ շտապեք դրա մասին ասել նրան: Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը: Աջակցե՛ք, ոչ թե ղեկավարեք խաղի ընթացքը: Դա կօգնի նրանց մտածողության զարգացմանը:
7. Ուրախ եղե՛ք:
Ընտրե՛ք իրական կամ հորինված մի կերպար ու երեխայի հետ սկսե՛ք նմանակել նրան: Ծիծաղելի ձայները, դեմքերն ու շարժումները օգնում են երեխաներին զարկ տալ իրենց պատկերացումներին ու ձևավորել պատմություն պատմելու հմտություններ: Ինչպես նաև, սա կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել երեխայի աշխարհն ու միասին լավ ժամանակ անցկացնել:
8. Խաղի հատուկ ժամ որոշե՛ք ու մի՛ մոռացեք դրա մասին:
Երեխաները հաճույքով ու անհամբերությամբ են սպասում հատուկ օրերին/ժամերին, ուստի ընտանիքով խաղի համար հատուկ ժամ ընտրե՛ք, նույնիսկ, եթե դա ընթրիքից 15 րոպե առաջ է: Թողե՛ք, երեխաներն անձամբ ընտրեն խաղի տեսակն ու ձևը: Ինքնուրույն պլանավորելը կօգնի երեխային ավելի ստեղծարար լինել ու զարգացնել որոշումներ կայացնելու հմտությունը:
9. Տնային գործերը խաղի վերածե՛ք:
Բոլորս, այդ թվում նաև երեխաները, տնային գործեր ունենք, բայց պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն: Դրանք աշխույժ դարձնելու ամենապարզ տարբերակը երաժշտություն միացնելն ու փոշի հավաքելն ու հագուստը ծալելը պարի կամ մրցույթի վերածելն է:
Աղբյուր՝ https://www.unicef.org/armenia
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ