Ինչպե՞ս ընտրել դպրոցական հագուստ
1. Ինչի՞ց սկսել:
Դուք պետք է սկսեք ընտրել դպրոցական համազգեստ՝ պարզելով ձեր երեխայի ուսումնական հաստատությունում գործող սահմանափակումները: Եթե դպրոցը չունի դպրոցական համազգեստ, ուրեմն պետք է պարզել, արդյո՞ք դպրոցը սահմանափակումներ ունի դպրոցական հագուստի գույների և ոճի հետ կապված: Դրանից հետո կարող եք անցնել երկրորդ կետին:
2. Առողջությունը ամենկարևորն է:
Դպրոցական համազգեստ ընտրելիս առաջին բանը, որ պետք է իմանալ, դա այն է, թե ինչ նյութից է հագուստը: Այստեղ պետք է լինեն առավել բնական գործվածքներ:
Ըստ նորմերի, դպրոցական համազգեստը պետք է բաղկացած լինի հիմնականում բնական մանրաթելերից: Վերնաշապիկների, շապիկների բաղադրության մեջ բնական բաղադրիչների տոկոսը պետք է լինի առնվազն 65%: Կոստյումների դեպքում, ճիշտ է, այս ցուցանիշը ցածր է և հավասար է 45% -ի, սակայն այս դեպքում աստառը անպայման բնական պետք է լինի (ծայրահեղ դեպքերում ՝ վիսկոզա): Այս նորմերը պետք է պահպանվեն և նշված թվերից ցածր չլինեն: Երեխայի առողջությունը իսկապես կախված է դրանից, քանի որ բնական գործվածքները թույլ են տալիս հագուստին շնչել: Առավել հարմար գործվածքներն են` բուրդ (կամ կիսաբրդյա գործվածքներ), բամբակ կամ վիսկոզա: Դրանք մարմնի համար առավել հաճելի են և ունեն օդափոխման հատկություն: Սինթետիկայով մաշկը չի կարողանա շնչել, ինչը հանգեցնում է քրտնարտադրության և հագուստի տակ վնասակար միկրոօրգանիզմների մշտական կուտակման: Ըստ մասնագետների, բամբակն ու վուշը առավել նախընտրելի են աշնանային և գարնանային դպրոցական համազգեստների համար, իսկ բուրդը և կաշմիրը՝ ձմեռային: Սակայն, միևնույն ժամանակ, կարող է պարունակվել նաև սինթետիկա ։
3. Սինթետիկա մի փոքր կարելի է և անհրաժեշտ է:
Սինթետիկ գործվածքները ունեն մեկ առավելություն․ նրանցից շատերը չեն ճմռթվում: Այդ իսկ պատճառով, դպրոցական հագուստատեսակներում սինթետիկ մանրաթելերի որոշակի տոկոսը ցանկալի է: Առողջությունից բացի, արտաքին տեսքը նույնպես կարևոր է, և 10
0% բնական մանրաթելից պատրաստված հագուստները առաջին իսկ ընդմիջման ընթացքում արդեն ճմռթվում են: Բացի այդ, լիովին բնական գործվածքները արագորեն կորցնում են գույնը, շատ դժվար է դրանք խնամելը և պահպանելը: Այս ամենը բերում է հագուստում սինթետիկայի որոշակի տոկոսի պարտադիր առկայությանը, կարևուրը` չգնել ամբողջությամբ սինթետիկ դպրոցական համազգեստ: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պիտակների վրա, որտեղ կարող եք գտնել խնամքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Համազգեստը պետք է լվացվի, և ոչ թե չոր քիմմաքրման ենթարկվի․ այդպես ավելի հեշտ է, և այդպիսի համազգեստը ավելի քիչ է կեղտոտվում:
4. Չափսի ճիշտ ընտրություն։
Շատ ծնողներ երեխայի չափսից ավելի մեծ հագուստ են գնում: Երբեմն նաև հակառակն է պատահում, երբ աղջիկները, ցանկանալով ցույց տալ
իրենց գեղեցիկ կազմվածքը, ծնողներին ստիպում են ավելի փոքր չափսի հագուստ գնել: Երկու դեպքում էլ ծնողների գործողությունները շատ սխալ են: Ավելի լավ է գնել դպրոցական հագուստ հենց այն չափսի, որին համապատասխանում է երեխան տվյալ պահին։ Երեխային հարմար կլինի ինչպես դասերի, այնպես էլ ընդմիջման ժամանակ՝ տարբեր խաղեր խաղալիս:
5. Ոճ և նորաձևություն:
Ոչ պակաս կարևոր հարց է նաև նորաձևությունը, ինչը ինչի հետ համադրել: Բացի այն, որ դպրոցական համազգեստը պետք է լինի որակյալ և հարմարավետ, այն պետք է անպայման դուր գա երեխային։ Երեխան իրեն պետք է վստահ զգա դպրոցական հագուստով: Այնուամենայնիվ, ծնողները պետք է իրենց երեխաներին բացատրեն, որ դպրոցական համազգեստը նորաձև աքսեսուար չէ, այն պետք է լինի համեստ, որպեսզի երեխան չշեղվի ուսումնական գործընթացից: Ուստի, փորձեք գտնել այնպիսի տարբերակ, որպեսզի ձեր դուստրը կամ որդին միևնույն ժամանակ գեղեցիկ և համեստ տեսք ունենան:
6. Վերջին շտրիխը գույնն է:
Դպրոցական համազգեստի գույնը նույնպես կարևոր գործոն է երեխայի զարգացման գործում: Հարկավոր է ընտրել ոչ վառ, հանգիստ գույներ։
Ըստ հոգեբանների, պայծառ գույները նյարդայնացնում և հոգնեցնում են, նույնիսկ նույն սպիտակը և սևը: Դա, իհարկե, մանրուք է, սակայն գիտությունը խոսում է մարդու կյանքում գույնի ծայրահեղ կարևորության մասին:
Մաղթում ենք ձեզ հաջողություններ գալիք ուսումնական տարում։
Աղբյուրը՝ https://www.lalunz.com/am/blog/inchpes_yntrel_dprocakan_hagust_inchi_vra_ushadrutyun_dardznel%D6%89։
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ