Փոքրիկի լավագույն ընկերը

Փոքրիկի լավագույն ընկերը

Եթե ունեք շուն, ապա ամենայն հավանականությամբ դուք զգում եք ուժեղ կապ նրա հետ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կապը կարող է կարևոր լինել նաև շների հաար։

Օրեգոնի պետական համալսարանի ուսումնասիրողները հետևել են շների և երեխաների հարաբերություններին։ Նրանք հետևել են 30՝ 8-ից 17 տարեկան երեխաների, որոնք ունեն շներ։

Փոքրիկները բերել են իրենց շներին դատարկ, պահեստանման սենյակ։ Այնտեղ երեխային ասվել է քայլել մեծ տարածքով՝ երբեմն կանգ առնելով կամ փոխելով ուղղությունը։ Այդ ընթացքում շունը մնացել է այնտեղ, և նրան թույլ է տրվել անել ամեն ինչ՝ քնելուց մինչև վազել ամբողջ սենյակով մեկ։

Դեպքերի մեծամասնությունում շունը չի արել վերոնշյալ բաներից ոչ մեկը։ Փոխարենը՝ նա կանգնել է մոտ իր տիրոջը և կրկնել նրա արարքները։ Երբ տերը քայլել է, նա նույնպես քայլել է։ Երբ կանգնել է, շունը՝ նույնպես։ Իրականում այս երևույթը սպասվածից շատ է տեղի ունեցել։

Ի՞նչ է սա նշանակում։ Ուսումնասիրողներն ասում են, որ սա հարաբերություններ կառուցելու շան ձևն է։ Այսպիսով՝ շների համար նույնպես կարևոր է փոքրիկների հետ հարաբերությունները, քանի փոքրիկները կարծես շների բարեկամները լինեն։

Աղբյուրը՝ https://www.timeforkids.com/g34/kids-best-friend/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *