Թատրոնիկ Կարմիր գլխարկը և Երեք խոզուկները
7,300 դրամ
Թատրոնիկը փոքրիկ ռեժիսորին հնարավորություն է տալիս բեմադրել մի անգամից 2 ներկայացում՝ «Կարմիր
գլխարկը» և «Երեք խոզուկները» սիրված և ճանաչված հեքիաթների հիման վրա։ Բեմադրելու համար նախապես անհրաժեշտ է սքանավորել տուփի վրա նշված QR կոդը կամ անցնել նշված հղումով, որից հետո միացնել ձայնագրությունը, հետևել հրահանգներին և լսել խաղում ներառված կերպարների բեմական խոսքը։ Ձայնագրությունը միանանալուն պես հեղինակը փոքրիկին կօգնի տեղափոխվել հեքիաթային աշխարհ և կհուշի՝ ինչպես բեմադրել ներկայացումը։
Դե ինչ, ներկայացումը սկսվում է։
- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
Բարի գալուստ ԹԱՏՐՈՆԻԿԻ
կախարդական աշխարհ: Այս զարմանահրաշ արտադրանքը փոքրիկ ռեժիսորների համար բերում է բազմաթիվ առավելություններ և բացում է դռները դեպի երևակայական աշխարհ:
Սեղանի թատրոնը կոմպակտ բեմ է, որի վրա ծավալվում են բազմազան պատմություններ: Երեխան միաժամանակ դառնում է ռեժիսոր, դերասան և հանդիսատես: Նրանք կարող են բացի նախապես ձայնագրված ներկայացումները, ստեղծել իրենց սեփական փոքրիկ ներկայացումները և կենդանացնել կերպարները` գործի դնելով երևակայությունը։
Սեղանի թատրոնի առավելություններն անսահման են։ Նախևառաջ այն երեխաների մեջ խոսքի և լեզվական հմտությունները զարգացնելու հիանալի միջոց է։ Նրանք կարող են արտահայտել իրենց մտքերը, հույզերն ու գաղափարները, իհարկե, կերպարների երկխոսության միջոցով: Նման վարժությունները օգնում են զարգացնել բառապաշարը, տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական մոտեցումը խնդիրների լուծմանը: Երկրորդ՝ սեղանի թատրոնը զարգացնում է սոցիալական հմտություններն ու հաղորդակցման կարողությունները։
Խաղի ընթացքում երեխաները սովորում են շփվել միմյանց հետ, կիսվել դերերով, լսել և հարգել ուրիշների կարծիքը: Նրանք սովորում են աշխատել որպես թիմ, զարգացնել կարեկցանքը և սովորում են կառուցողական ճանապարհով լուծել կոնֆլիկտները:
Եվ, իհարկե, սեղանի թատրոնը նպաստում է երեխաների ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Նրանք կարող են պատմություններ հորինել, ստեղծել յուրահատուկ կերպարներ և բեմում կյանքի կոչել իրենց ամենահզոր գաղափարները:
Լրացուցիչ տեղեկություններ
Քաշ | 0.7 կգ |
---|