Անատոմուս

0 out of 5

4,900 դրամ

Նկարագրություն

Խաղի ներառումները՝

  • Մարդու 8 օրգանների տեսքով խաղաքարեր

(յուրաքանչյուր մասնակցի համար  8  հատ,ընդհանուր  32 խաղաքար)

  • Հարցերով թվագրված քարտեր (քանակը՝ 48)
  • Հարցերին համապատասխան թվագրված պատասխաններով խաղաքարտ QR-ով՝ կայքի հղումով
  • Ներքին օրգանների տեսքով 4 գծապատկեր

Խաղի  կանոնները՝

Տարբերակ 1

Խաղի մասնակիցների քանակը – 2-ից 4

Խաղի մասնակիցների հերթականությունը որոշվում է խաղը սկսելուց առաջ՝ ըստ տարիքի աճման, նախ տարիքով փոքրն է խաղում։

Խաղի մասնակիցներից յուրաքանչյուրը վերցնում է իր ներքին օրգանների գծագիրը, հարցերի խաղաքարտերի նախապես խառնված տրցակը դրվում են մեջտեղում և յուրաքանչյուրը ժամացույցի սլաքի ուղղությամբ  սկսում է վերցնել մեկական քարտ։ Մասնակիցները ըստ հերթականության բարձրաձայն կարդում են հարցը, նախ պատասխանում է նա, ում ըստ հերթականության բաժին էր ընկել հարցը, ապա մնացած 3 մասնակիցները՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ նշում են այլ հավանական տարբերակներ։  Պատասխանը ճիշտ լինելու դեպքում խաղաքար վերցնելու նախապատվությունը տրվում է նույն հերթականությամբ։ Նա ով ճիշտ է պատասխանել հարցին վերցնում է այդ օրգանի խաղաքարը, որին վերաբերում էր հարցը և տեղադրում իր գծագրի համապատասխան պատկերի վրա։

Կհաղթի այն մասնակիցը, ով կկարողանա առաջինը և լիարժեք հավաքել մարդու կենսական օրգանների գծագիրը։ Եթե բացված խաղաղաքարտերի ավարտից հետո չկա լիարժեք հավաքված ոչ մի գծապատկեր, հաղթում է առավելագույն օրգաններ գուշակած մասնակիցը։

Տարբերակ 2՝ խաղ զուգերով

Խաղի մասնակիցների քանակը – 4

Խաղի մասնակիցները բաժանվում են 2-ական զույգերի, որոնցից  յուրաքանչյուրը ունի իր առանձին գծագիրը, բայց նրանք կհաղթեն միայն այն դեպքում, երբ երկուսի մոտ լիարժեք հավաքված լինի  օրգանների գծապատկերը։

Հարցերով խաղաքարտերը նորից դրվում են մեջտեղում, այս տարբերակում հարցերը չեն ընթերցվում բոլորի համար, յուրաքանչյուրը կարդում է իր բաժին ընկած հարցը իր իսկ համար, ապա տեղադրում իր գծապատկերում իր կարծիքով այդ հարցի  ճիշտ պատասխան համարվող օրգանը։ Այնուհետև ստուգվում է ճիշտ էր արդյոք հարցի պատասխանը։

Եթե վերջինիս նորից ընկնում է հարց, որն իր կարծիքով վերաբերում է այն օրգանին, որն ինքն արդեն ունի գծագրում, հարցը կարող է փոխանցել իր զուգընկերոջը՝ առանց նշելու, որ օրգանի համար է փոխանցում,թիմակիցն ինքը պետք է գլխի ընկնի։

Եթե  ընկնում է այնպիսի հարց, որի պատասխան-օրգանը երկուսն էլ ունեն, ապա 3 այդպիսի քարտերի ճիշտ պատասխանելուց ու հավաքելուց հետո, այն հնարավոր է փոխարինել մեկ անհրաժեշտ օրգանով։  Երբ զույգերից որևէ մեկը հավաքում է գծապատկերի ողջ օրգանները, նա դուրս է գալիս շղթայից և անցնոմ իր թիմակցին օգնելու և միասին ենշարունակում խաղը և միասին են տալիս ճիշտ պատասխաններ, ինչպես նաև լրացուցիչ ճիշտ պատասխաններով խաղաքարտերը փոխանցվում է խաղընկերոջը։

Զույգից 2 մասնակցի գծապատկերների ամբողջական ավարտը ազդարարում է զույգի հաղթանակը։ Զույգը հաղթում է նաև, երբ խաղաքարտերն ավարտվել են և միասին ունեն ավելի շատ հավաքված օրգան քան մրցակիցները։

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.42 կգ