Որքա՞ն ձմերուկ օրական կարելի է ուտել մեծահասակներին ու երեխաներին
Ձմերուկը ամառվա գլխավոր ուտելիքն է, քանի որ այն զովացնում է և ծանր չէ օրգանիզմի համար։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր ուտելիք, այնպես էլ ձմերուկը, ունի մի սահման և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների համար, որից հետո այն հակառակ, վատ էֆեկտ է ունենում։
Երեխաները կարող են օրական 80-150 գրամ ձմերուկի միջուկ ուտել, իսկ մեծահասակները՝ 500 գրամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ընդ որում, ձմերուկը, ըստ ռուս մասնագետների, չի կարելի օգտագործել ածխաջրերով հարուստ սննդի հետ:
Մանկաբույժ Մարինա Լերմանը պնդում է, որ 2-3 տարեկան երեխայի համար նախատեսված ձմերուկի չափաբաժինը չպետք է գերազանցի 80-100 գրամը: 3-6 տարեկանում ձմերուկի միանգամյա ընդունումը կարելի է ավելացնել մինչեւ 150 գրամի: Իսկ մինչեւ 2 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում ձմերուկ օգտագործել, քանի որ այն կարող է սննդային ալերգիա առաջացնել:
Բժիշկ-թերապեւտ Ելենա Տիխոմիրովան, իր հերթին, նշել է, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ ավելի, քան 500 գրամ ձմերուկ՝ պայմանով, որ դրա հետ այլ ածխաջրեր չօգտագործվեն: Ըստ մասնագետի՝ ձմերուկ թույլատրվում է ուտել օրվա ցանկացած ժամի, բայց ոչ քնելուց առաջ:
«Պետք չէ սննդի մեկ ընդունման ժամանակ մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել, քանի որ մեր օրգանիզմը չի կարող միաժամանակ յուրացնել 60 գրամ մաքուր ածխաջրեր: Կստացվի, որ նա 20-30 գրամը կյուրացնի, իսկ մնացածը ճարպի կվերածի»,-նշել է Տիխոմիրովան:
Աղբյուրը՝ https://med.news.am/arm/news/29591/orqan-dzmeruk-orakan-kareli-e-utel-metsahasaknerin-u-erekhanerin.html
բոլոր խաղերը
3-5 նախադպրոցական
6-11 դպրոցական
Երիտասարդներին
16+
Ժամանցային
Ուսուցողական
Ինտելեկտուալ
Comments (3)
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.info/en-IN/register-person?ref=A80YTPZ1
Right, tried my hand at 69win20. Site design is clean, I’ll give them that. Selection of games is… growing, I’d say. Promos are ok. Needs more, honestly, but has potential.
Rongbachkim88, I was looking for something new and landed on Rongbachkim88. Pretty clean interface, and I like the variety of selections. Could be my new regular thing! See for yourself: rongbachkim88