- Նկարագրություն
- Լրացուցիչ տեղեկություններ
Նկարագրություն
1. Ո՞ւմ համար է նախատեսված խաղը
Խաղը նախատեսված է երեխաների, դեռահասների և երիտասարդների համար՝ խմբային, ընտանեկան կամ ընկերական միջավայրում խաղալու նպատակով։
Խաղը զարգացնում է՝
• տրամաբանական մտածողությունը,
• ուշադրությունն ու կենտրոնացումը,
• ռազմավարական մտածողությունը,
• հավասարակշռության զգացումը,
• թիմային համագործակցությունը և որոշումներ կայացնելու կարողությունը։
Խաղի նկարագրությունը
Խաղի նպատակն է քարտերի օգնությամբ կառուցել կայուն և բարձր աշտարակ՝ ենթարկվելով գրավիտացիայի օրենքներին:
Խաղացողները հերթով քարտեր են ավելացնում աշտարակին՝ պահպանելով քարտերի միացման կանոնները։ Քարտերը կարող են միանալ միմյանց ըստ գույնի կամ երկրաչափական պատկերների համապատասխանության։ Յուրաքանչյուր նոր քարտ ավելացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել կառուցվածքի կայունությունը, քանի որ սխալ քայլը կարող է հանգեցնել դրա փլուզմանը։
Նախապատրաստում և ընթացք. Խաղային հիմքը դրվում է շշի վրա, որի վրա էլ շրջանաձև դրվում են խաղային աքսեսուարները, խառնվում են քարտերը և հավասար բաժանվում մասնակիցներին: Մասնակիցները հերթականությամբ իրենց հերթին կառուցվածքին ավելացնում են մեկական քարտ:
Քարտերի միացման կանոնները. Քարտը կարելի է դնել միայն այն դեպքում, երբ համապատասխանում է արդեն դրված քարտերից որևէ մեկին՝ երկու ձևով.
1. Գույնը՝ գույնին. գունավոր հատվածը պետք է միանա նույն գույնի հատվածին (օրինակ՝ կարմիրը՝ կարմիրին):
2. Ֆիգուրը՝ ֆիգուրին. քարտի անկյան նշանը/ֆիգուրը պետք է միանա նույն ֆիգուրին (օրինակ՝ քառակուսին՝ քառակուսուն, եռանկյունը՝ եռանկյանը):
Հատուկ քարտեր՝
3. Ծանր քարտ – բարդացնում է կառուցվածքը և հաջորդ խաղացողին ստիպում ավելի զգույշ լինել։
4. Փետուր քարտ – քարտ է, որը կարելի է օգտագործել դժվար հատվածներում։
5. Ջոկեր – կարող է միանալ ցանկացած գույնի կամ ֆիգուրի:
Կայունություն և անկում. Քարտը դնելուց հետո պետք է հեռացնել ձեռքը և սպասել, մինչև կառուցվածքն ամբողջությամբ մնա իր դիրքում: Եթե քայլի ընթացքում որևէ քարտ ընկնի, քայլը համարվում է ձախողված, ընկած քարտերը վերցվում են որպես տուգանք, և խաղը շարունակում է հաջորդ խաղացողը:
Եթե բոլոր խաղաքարտերն ընկնեն շրջանի հետ, ապա դրանք անցնում են վերջին քայլ կատարած մասնակցին, իսկ շրջանը վերադարձվում է իր դիրքին և խաղը շարունակվում է:
Հաղթանակ. Հաղթում է այն խաղացողը, ով առաջինն է ազատվում իր բոլոր քարտերից:
Խաղի ներառումները
• Խաղային քարտեր՝ տարբեր գույներով և երկրաչափական պատկերներով։
• Խաղային հիմք
• Հատուկ քարտեր՝
1. Ծանր քարտ
2. Փետուր քարտ
3. Ջոկեր
Լրացուցիչ տեղեկություններ
| Քաշ | 0.36 կգ |
|---|---|
| Չափսեր | 14.5 × 6 × 19.2 սմ |
բոլոր խաղերը
3-5 նախադպրոցական
6-11 դպրոցական
Երիտասարդներին
16+
Ժամանցային
Ուսուցողական
Ինտելեկտուալ





















