Գրենք ջնջենք

0 out of 5

4,900 դրամ

Նկարագրություն

Խաղում ներառված են 2 տեսակի 150 խաղաքարտ, ավազի ժամացույց, 4 մաքրվող մակերես ունեցող քարտ և 4 մաքրվող գունավոր նշիչներ։

Նախքան կսկսեք խաղը, անհրաժեշտ է որոշել հաղթական միավորների քանակը կամ ֆիքսել շրջափուլերի քանակը։

Մասնակիցների թիվը 2-ից 4-ն է։ Խաղը սկսելիս յուրաքանչյուր մասնակից իր մոտ պետք է վերցնի մաքրվող մակերես ունեցող հատուկ քարտը և մեկ գունավոր նշիչ։ Սեղանի վրա առանձին տրցակներով անհրաժեշտ է դնել ՍՏԱՆԴԱՐՏ և ԲԼԻՑ տեսակի խաղաքարտերը։ Մասնակիցներից մեկը կամ բոլորը՝ յուրաքանչյուր շրջանի ժամանակ հերթով բացում են մեկ թեմատիկ խաղաքարտ և դնում խաղասեղանին, այնպես, որ այն տեսանելի լինի բոլոր խաղընկերների համար։

Խաղաքարտը բացելուն պես ավազի ժամի օգնությամբ ֆիքսում ենք 1 րոպե ժամանակը, որի ընթացքում մասնակիցները պետք է գրեն բառեր, որոնք վերաբերում են քարտի վրա գրված բառին կամ բառակապակցությանը։

Պատասխանի տրամաբանությունը կառուցված է հետևյալ կերպ։ Օրինակ, եթե ընկել է ԿԵՆԴԱՆԻՆԵՐ կատեգորիան, ապա կարելի է թվարկել  կենդանիների անունները, եթե ընկել է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ կամ ՀԱԳՈՒՍՏ կատեգորիան , ապա թույլատրվում է օգտագործել նաև ապրանքանիշի անվանումը: Իսկ  օրինակ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ և նման այլ կատեգորիայի դեպքում կարող եք օգտագործել անգամ կոնկրետ տեղանուններ՝ օրինակ ԷՐԵԲՈՒՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ։

Մենք առաջարկում ենք խաղի 3 կանոններ՝ ՕՐԻԳԻՆԱԼ, ԹԻՄԱՅԻՆ և ԲԼԻՑ, որոնք կարող եք խաղալ և առանձին և յուրաքանչյուր շրջափուլից հետո խաղի սցենարը փոխելով։

Յուրաքանչյուր շրջափուլ տևում է 1 րոպե, իսկ ժամանակը սպառվելուն պես ավարտվումէ  նաև քարտի վրա բառեր ավելացնելու իրավունքը։

Կանոն N1 – ՕՐԻԳԻՆԱԼ

Այս դեպքում խաղացողները ստանում են մեկ միավոր յուրաքանչյուր օրիգինալ  պատասխանի համար, որը չի գրանցվել այլ խաղացողների կողմից։ Եթե ​​պատասխանը համընկնում է մյուս խաղացողներից առնվազն մեկի պատասխանի հետ,ապա պատասխանը միավոր չի բերում ։ Պատասխանների քանակը այս փուլում սահմանափակված չէ։

 

Կանոն N2 – ԹԻՄԱՅԻՆ

Այս դեպքում , ընդհակառակը, որքան շատ խաղացողներ են տվել նույն պատասխանը, այնքան ավելի շատ միավորներ են նրանք վաստակում։ Յուրաքանչուր համընկման համար այն խաղացողները, որոնց պատասխանները նույնն են, ստանում են մեկական միավոր: Պատասխանները, որոնք չեն համընկնում այլ խաղացողների պատասխանի հետ, միավորներ չեն բերում։ Պատասխանների քանակը այս փուլում նույպես սահմանափակված չէ։

 

Կանոն N3 – ԲԼԻՑ

Այս փուլում խաղացողները օգտագործում են միայն ԲԼԻՑ կատեգորիայի քարտերը։

Խաղացողները պետք է գրեն մեկ պատասխան յուրաքանչյուր  կատեգորիայի համար, այսինքն՝ ընդհանուր առմամբ ոչ ավել, քան  6 պատասխան։  Միավորները  շնորհվում են  նրանց, ում պատասխանը չի համընկնում այլ խաղացողների պատասխանների հետ։ Յուրաքանչյուր յուրօրինակ պատասխանի համար այս փուլում խաղացողը ստանում է երկուական միավոր։

***

Խաղացողների համաձայնությամբ այս երեք խաղային կանոնները կարող են լրացուցիչ կրկնվել մի քանի անգամ։

Երբ ժամանակը սպառվում է, խաղացողները հերթով կարդում են իրենց պատասխանները և հաշվում են միավորները՝ ըստ տվյալ փուլի կանոնների։ Հաղթող մասնակիցը որպես միավոր իր մոտ է վերցնում բացված խաղաքարտը։

Խաղը հաղթում է առավելագույն խաղաքարտեր՝ միավորներ ունեցող մասնակիցը։

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.43 կգ
Չափսեր 14.5 × 6 × 19 սմ