ԲԻԳ պստիկ Հայաստանի աշխարհագրություն

2,500 դրամ

BIG պստիկ խաղը նախատեսված է 6 տարեկանից բարձր՝ կարդալ իմացող փոքրիկների և մեծերի համար: Այն ավելի հետաքրքիր է հատկապես 8-12 տարեկան փոքրիկներին:

Խաղի մասնակիցներն իրենց նախընտրած խաղաքարը մեկնարկի վրա կանգնեցնելուց հետո սկսում են խաղը:

Խաղն առաջինը կսկսի մասնակիցներից ամենափոքր տարիք ունեցողը, իսկ մնացած մասնակիցները կշարունակեն ըստ տարիքի աճման սկզբունքի` հերթականությամբ: Խաղաքարի գույնը ևս ընտրում ենք նույն սկզբունքով:

Խաղում ներառված խաղաքարտերի վրա գրված են թեմատիկ հարցեր և պատասխանների երկու տարբերակ՝ յուրաքանչյուր հարցի համար, որոնցից մեկը պարտադիր ճիշտ է, այդ պատճառով խաղի ընթացքում խաղաքարտերը պետք է դնել փակ վիճակում այնպես, որ գրված հարցերը չերևան:

10 քայլանի մրցուղու վրա մեկ քայլ կատարելու համար հարկավոր է ճիշտ պատասխանել ընտրած խաղաքարտի երեք հարցերից առնվազն երկուսին, իսկ եթե պատասպաններից երեքն էլ ճիշտ են, ապա խաղի մասնակիցը կատարում է երկու քայլ: Մասնակիցը քայլ չի կատարում, եթե խաղաքարտի հարցերից ճիշտ է պատասխանել մեկ հարցի կամ ընդհանրապես չի տվել ճիշտ պատասխան: Խաղաքարտի հարցերին պատասխանելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:

Խաղում հաղթում է այն մասնակիցը՝ ում խաղաքարը առաջինն է հասնում եզրագծին:

Դիտել զամբյուղը

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 1 կգ
Տարիք

Սեռ

Բրենդ

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “ԲԻԳ պստիկ Հայաստանի աշխարհագրություն”-ի մեջ