Ֆուտբոլ 12

5,900 դրամ

Նկարագրություն

Մարզադաշտում քո սիրելի ակումբի 11 ֆուբոլիստներն են և դու՝ 12-րդը, նրանց աջակիցը։ Խաղում ներառված են 4 թեմայի բաժանված 100 խաղաքարտեր, որոնց վրա գրված են ֆուտբոլին առնչվող ամենատարբեր ու հետաքրքիր հարցերը և պտուտակ։ Հարցերին պատասխանելուց առաջ հարկավոր է պտտել խաղում ներառված պտուտակը, որը ցույց կտա՝ որ թեմատիկ խաղաքարտի հարցերին պետք է պատասխանես։ Մնում է մյուսներից ավելի շատ հարցերի պատասխաններ իմանալ, որ առաջինը գրավես մրցակցի դարպասը։

 

կանոններ

 

Խաղում ներառված են 100 խաղաքարտ, քարտեզ-մարզադաշտ, 4 խաղաքար և պտուտակ։ Խաղը սկսում ենք, երբ խաղաղաքարտերը և պտուտակը նախապես տեղադրվել են մարզադաշտում առանձնացված վայրում, իսկ խաղաքարերը` դարպասապահի 1 համարով առանձնացված դաշտում:

Խաղում մասնակիցների քայլ կատարելու հերթականությունը կարող եք որոշել ինքնուրույն կամ ըստ տարիքի աճման կարգի: Խաղը սկսելուց առաջ 4 թեմատիկ խաղաքարտերը ըստ թեմայի առանձին-առանձին անհրաժեշտ է խառնել: Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը պետք է դրված թողնեն հարցերը փակ կողմով:

Մասնակիցները պտուտակը պտտում են՝ ըստ հերթականության, ժամսլաքի ուղղությամբ: Եթե խաղի ընթացքում հասցրել են ավարտվել թեմատիկ խաղաքարտերից որևէ մեկը կամ մի քանիսը, անհրաժեշտ է ընտրել ժամսլաքի ուղղությամբ հերթական հաջորդ տարբերակը: Պտուտակը հարկավոր է կիրառել խաղի ողջ ընթացում: Խաղաքարտերից յուրաքանչյուրը կազմված է երկու հարցից և երեքական պատասխաններից, որոնցից միայն մեկն է ճիշտ՝ կանաչ գույնով ընդգծվածը: Այդ պատճառով հարցերը պետք է կարդա մեկ այլ մասնակից, իսկ պատասխանի մյուսը, ընդ որում, խաղաքարտը փակ վիճակում ընտրում է պատասխանող մասնակիցը, իսկ ճիշտ կամ սխալ պատասխանները կարող է տեսնել խաղաքարտւ վրայի բոլոր հարցերին պատասխանելուց հետո միայն: Խաղի բարդությունը կարող են ընտրել խաղի մասնակիցները:

Պարզ տարբերակն է՝ 1 ճիշտ պատասխան` 1 քայլ, բարդը՝ 2 ճիշտ պատասպան՝ 1 քայլ: 11 քայլանի խաղադաշտի վրա մեկ քայլ կատարելու համար հարկավոր է ճիշտ պատասխանել ընտրած խաղաքարտի երկու հարցերից առնվազն մեկին, եթե ընտրել եք պարզ տարբերակը, կամ երկու հարցերից երկուսն էլ պատասխանել և քայլ կատարել, եթե ընտրել եք բարդ տարբերակը: Մասնակիցը պարզ կանոնների ժամանակ քայլ չի կատարում, եթե խաղաքարտի հարցերից ոչ մեկին ճիշտ չի պատասխանել, իսկ բարդ տարբերակը ընտրելիս մասնակիցը քայլ չի կատարում, երբ ճիշտ է պատասխանել մեկ հարցի կամ ընդհանրապես չի տվել ճիշտ պատասխան: Խաղաքարտի հարցերին պատասխանելուց հետո խաղաքարտ ընտրելու հնարավորությունն անցնում է հաջորդ մասնակցին:

Խաղում հաղթում է այն մասնակիցը, ում խաղաքարը առաջինն է հասնում մրցակցի դարպասի «գոլ» դաշտին: Եթե խաղի ընթացքում հարցերով խաղաքարտերը ավարտվել են, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ՝ հաղթում է ավելի բարձր նիշի վրա կանգնած մասնակիցը, իսկ եթե 2 մասնակից նույն առավելագույն նիշի վրա են, ապա գրանցվում է ոչ ոքի:

Ոչ ոքի կարող է գրանցվել նաև երբ խաղը ավելի շուտ սկսած մասնակիցը հասնում է մրցակցի դարպաս, իսկ խաղալու մեկ իրավունք ունեցող հաջորդ մասնակիցը ևս գրավում է այն:

Մաղթում ենք գոլառատ խաղ

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 1 կգ

Կարծիքներ

Դեռևս կարծիքներ չկան


Դարձեք առաջին կարծիք հրապարակողը “Ֆուտբոլ 12”-ի մեջ